Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին

2026թ-ը  հայ հասարակությունը դիմավորում է փոփոխությունների սպասման  ակնկալիքով։ Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնարկել, սակայն արդեն իսկ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Քաղաքական վերլուծաբան և տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 10–17 տոկոսի սահմաններում, մինչդեռ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հայտարարում է գործող իշխանությանը չքվեարկելու պատրաստակամության մասին։  Այս թվերը վկայում են ոչ թե ընդդիմության ուժեղացման, այլ հասարակության խորացող ապատիայի և հիասթափության մասին։


2018 թվականից հետո հնչած համակարգային վերափոխումների խոստումները բախվեցին իրականությանը։ Առաջնային դարձան խնդիրներ, որոնք թվում էր՝ արդեն հաղթահարված են, սակայն իրականում մնացել են չլուծված։ Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 14 տոկոսի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկին, իսկ գնաճի թվերն դառնում են անկառավարելի։


Թղթի վրա իշխանությունը շարունակում է խոստանալ սոցիալական լուծումներ՝ 2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրություն, աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հարկային արտոնություններ։ Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է հիմնական խնդիրը․


«Մեր տնտեսությունում որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Տնտեսական աճը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք կրում են ժամանակավոր բնույթ»։


Նույնիսկ աշխատավարձերի անվանական աճի պայմաններում՝ շուրջ 18 տոկոս (2021–2023 թթ.), բնակչության մոտ 40 տոկոսի իրական եկամուտները չեն հասցրել գնաճին։ Հանրային գործիչ Հերմինե Անդրեյանը սա բնորոշում է որպես համակարգային ճգնաժամ․ բազմաթիվ երեխաներ դպրոց չեն հաճախում կամ չեն կարողանում կարդալ ու գրել, քանի որ նրանց ծնողներն իրենք են տարիներ շարունակ զրկված եղել կրթությունից։ Սա առանձին դեպքերի կամ բարի կամքի պակասի խնդիր չէ, այլ տարիներով կուտակված սխալ քաղաքականության հետևանք։


Հասարակությունը հոգնել է արտաքին ձևավորումներից և բարձրախոս խոստումներից։ Պահանջը պարզ է ու հստակ՝ կանխատեսելի տնտեսություն, հասանելի առողջապահություն, աշխատանք երիտասարդների համար, դպրոցներ, որոնք իրական կրթություն են տալիս։ Մարդիկ տեսնում են հակասությունը խոսքերի և գործերի միջև․ թոշակները չեն աճում, գները շարունակաբար բարձրանում են, երիտասարդությունը լքում է երկիրը։


Արդեն այսօր խորհրդարանական ընտրությունները բնորոշվում են որպես քաղաքական հասունության լուրջ փորձություն։ «Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ամենաբարդ քաղաքական փազլներից մեկն են», — նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Խնդիրը միայն քաղաքական ուժերի դասավորությունը չէ, այլ այն, թե կկարողանա՞ հասարակությունը ձևակերպել հստակ և իրատեսական պահանջ իշխանության հանդեպ։


Զուգահեռաբար՝ արտաքին քաղաքական հավասարակշռությունը ևս գնալով դառնում է ավելի փխրուն։ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները զարգացել են ճնշումների պայմաններում, սակայն երկխոսությունը պահպանվել է բոլոր ուղղություններով՝ առևտրից մինչև մշակութային ու հումանիտար կապեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։ Մոսկվան և Երևանը ավարտին են հասցնում եռամյա տնտեսական համագործակցության ծրագիրը, որը միտված է ոչ թե հայտարարություններին, այլ կոնկրետ նախագծերին։


Միևնույն ժամանակ Արևմուտքը ակտիվացնում է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ դիտարկելով Հայաստանը որպես ազդեցության գործոն Հարավային Կովկասում։ Այս բազմավեկտոր քաղաքականությունը «կամ–կամ» ընտրության արդյունք չէ, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարկադրված հարմարվողականություն։


Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Արևմուտքի հնարավոր աջակցությունն ունի իր սահմանները․


«Ինչո՞ւ պետք է Արևմուտքը աջակցի Հայաստանին՝ հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում Արևմուտքը լիարժեք անվտանգության երաշխիքներ չէր տա։ Սա գիտակցում է նաև Մոսկվան՝ հասկանալով, որ Հայաստանը վաղ թե ուշ կրկին կդիմի Ռուսաստանին»։


Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը նկատում է՝ Ռուսաստանը 2026թ-ի ընտրություններին  հաշվի է առնելու և ընդունելու է այն որոշումը, որը կկայացնի հայ ժողովուրդը․


«Ընտրությունը հայ ժողովրդինն է, ՌԴ նախագահը պարբերաբար կրկնել է՝ հայ ժողովրդի ցանկացած ընտրություն ընդունում է ի գիտություն և աշխատելու է այդ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված իշխանության հետ՝ անկախ նրանից, որքանով են կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները, խնդիրը հայ ժողովրդի մեջ է և ընտրությունն իրենց ձեռքում է։ Պետական բյուջեն Փաշինյանը դարձրել է իր ընտանեկան բյուջեն, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս այն նախարարություններին, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում, այսինքն՝ դասական իմաստով կաշառք է տալիս  նրանց»,-ասում է Նահապետյանը։


Փորձագետ Արմեն Մանվելյանն էլ նշում է՝ թվում է, թե ՀՀ գործող իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում, բայց իրականում Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից այս տարվա ընթացքում ավելի է մեծացել․



«Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունն այստեղ, իսկ Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից մի քանի անգամ մեծացել է։ Այս քաղաքական ռեժիմը իրեն ժամանակ առ ժամանակ հակառուսական կոչերով է հանդես գալիս, բայց իրականում բերել է նրան, որ Հայաստանի կախվածություն մեծացել է, հետևաբար, կարծել, թե այս իշխանությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի համար, իրականությունից մի փոքր շեղված է»,-կարծում է Մանվելյանը։


Ակնհայտ է, որ 2026 թվականը փորձաքար է դառնալու Հայաստանի քաղաքական համակարգի հասունության համար։ Ընտրությունները ցույց կտան՝ արդյոք հասարակությունը կարող է համախմբվել նոր օրակարգի շուրջ, թե գործընթացը կրկին կղեկավարվի իներցիայով և վարչական ռեսուրսով։  Արտաքին դերակատարները սպասում են արդյունքին, սակայն որոշումը մնում է հայ հասարակության ձեռքում։

Լրահոս

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները

Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց

Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում

Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից