«Երկար տարիների տառապանքն արդեն անցյալում է, արդարությունը հաղթանակել է։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանցիները վերադարձել են իրենց նախնիների հողերը և այստեղ կապրեն հպարտությամբ, երջանիկ և խաղաղ։ Վստահ եմ, որ այլևս պատերազմ չի լինի։ Ադրբեջանը ուժեղ պետություն է», - հավելել է նախագահը։








