Այսօր լրանում է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան տարելիցը։
Հայտնում են ՀՅԴ կուսակցության մամուլի ծառայությունից։ «Մհերը գաղափարի զինվոր էր, հավատավոր դաշնակցական և արժանապատիվ ու նվիրյալ հայ։ Հիշատակդ վառ, սիրելի ընկեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս առիթով գրում է․
«Այսօր Մհերի հիշատակի օրն է։ Պատիվ եմ ունեցել լինելու նրա դասախոսը՝ լսարանում, և պաշտպանը՝ դատարանում։ Շիտակ ու արդարամիտ, ուժեղ ու պատվախնդիր մարդու տիպար։Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։








