Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տասնյակ նոր հոգեւորականներ իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին Երկրորդին


Գիշերվա ընթացքում տասնյակ նոր հոգեւորականներ են իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ Մայր Աթոռին։Նրանցից մի քանիսի հայտարարությունները ներկայացնում ենք ստորեւ.

«Մնամ հարազատ որդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իր Գահակալ Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի». Տեր Տաճատ քահանա Բարսեղյան«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը... Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը».

Տեր Եփրեմ քահանա Հարությունյան «Ցավում եմ, որ կեղծ օրակարգերի թելադրմամբ խառնակություն է մտնում եկեղեցի հատկապես մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով եւ խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ եւ դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց…Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար, չեմ ցանկանա ձեզ, որ նման զավակ ունենաք…». Տեր Սեւակ քահանա Սարիբեկյան«Խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները, որոնք այսօր խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունը։

Այդ երևույթները հակասում են մեր Եկեղեցու դարավոր կանոնական կարգին, հոգևոր ավանդությանը և ազգային ինքնությանը։Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր մայրն ու միասնության առանցքը։

Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը։Արդ, խնդրում եմ ուխտապահ հոգևորական եղբայրներիս և հավատացյալ հայորդիներին՝ պահպանել սթափություն, հավատարմություն և միաբանություն, կանգնել Մայր Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն ճշմարտության, խաղաղության և մեր ժողովրդի հոգևոր ապագայի». Տեր Վարդ քահանա Գյոզալյան«Սև ու սպիտակների ակցիան շարունակվում է: Սիրելի՛ քահանա եղբայրներ, մի՛ տրվեք գայթակղությանը». Տեր Մարկոս քահանա Մանգասարյան«Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը». Տիրայր ավագ քահանա Գըլըճյան«Ձերդ Սրբության կյանքն ու հայրապետական ծառայությունը վկայություն են այն անսահման շնորհի, որի միջոցով Աստված մշտապես ընտրում է արժանավոր Հայրապետներ՝ առաջնորդելու իր հոտը դեպի խաղաղ նավահանգիստ». Տ. Գրիգոր աբեղա Մինասյան«Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն և հայտարարում, որ իմ ծառայությունն ու հնազանդությունը բացառապես վերապահված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։

Մնում եմ կանգուն ու անսասան Հայ Եկեղեցու դավանանքի, սրբազան ավանդության և կանոնական կարգի պաշտպանության մեջ՝ ի հեճուկս չար ուժերի». Արարատ քահանա ՊողոսյանԲացի Հայաստանում ծառայություն իրականացնող հոգեւորականներից, Գարեգին Երկրորդին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակությունից։«Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։

Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան Տեր Անդրեաս քահանա Իսախանյան Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան Տեր Վաղարշ քահանա Իսախանյան»։

Լրահոս

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Լրացուցիչ նորություններ

...

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)