Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան:








