Տեր Պողոս քահանա Միքայելյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի և տասը տիրադավների ընդունած «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։
«Ես՝ Տեր Պողոս քահանա Միքայելյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։








