Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այցի մասին X-ում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահը։
«Բազմաթիվ տարիների պատերազմից և տառապանքներից հետո (խմբ.՝ նախկին նախագահ) Ասադի վարչակազմի տապալումն, ի վերջո, որոշ հույս է բերել սիրիացի ժողովրդին։ Մենք այսօր այստեղ ենք՝ ցույց տալու ԵՄ-ի շարունակական աջակցությունը Սիրիային», - գրել է Կոշտան։








