Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի վրա հնարավոր հարվածի մասին։ Նա այդ մասին հայտարարել է իր տելեգրամյան ալիքում։
«Տեղեկություններ կան, որ այսօր երեկոյան կարող է լինել ևս մեկ մասշտաբային ռուսական հարված», - գրել է նա։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ շատ կարևոր է այսօր և վաղը ուշադրություն դարձնել օդային տագնապի ազդանշաններին և անընդհատ թաքնվել ապաստարանում։
Նրա խոսքով՝ ռուսական ռազմական ուժերը, ենթադրաբար, փորձում են օգտվել եղանակային պայմաններից՝ Ուկրաինայի վրա հարձակում սկսելու համար։








