ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ և մտադիր է շուտով հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։
«Մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, ով զանգահարեց՝ բացատրելու թմրանյութերի և մեր ունեցած այլ անհամաձայնությունների վերաբերյալ իրավիճակը։
Ես գնահատեցի նրա զանգը և տոնը և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը մոտ ապագայում», -գրել է նա Truth Social-ում: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում են նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի Սպիտակ տանը։ Թրամփը հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության կապակցությամբ հայտարարել է, որ Petro-ի վերաբերյալ իր նախազգուշացումները մնում են ուժի մեջ։








