ԱՄՆ-ն սկսում է վենեսուելական նավթի վաճառքը և հանում Կարակասի պատժամիջոցների մի մասը։ Այդ մասին հայատարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացահայտել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի եռափուլ ծրագիրը:
Առաջին քայլը երկրում իրավիճակի կայունացումն է, որպեսզի այն չլինի քաոսի մեջ։
Երկրորդ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է զբաղվել տնտեսական վերականգնմամբ, որի պայմանը կլինի ամերիկյան ընկերությունների մուտքը Վենեսուելա։
Երրորդ և վերջին քայլով նախատեսվում է իշխանության փոխանցում՝ հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի համաներումը։
Սպիտակ տնից էլ հայտարարել են՝ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Վենեսուելայում։








