Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

Տարին մոտենում է իր ավարտին, և մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին։ Այս մասին նշվում է  նախագահ Վահագն Խաչատուրյանի ամանորյա ուղերձում։
 
«Այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլ մեկ անգամ ևս հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է։
 
Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարողացան արձանագրել կարևոր ձեռքբերումներ, ամրապնդել պետական կառույցները և շարունակել զարգացման ճանապարհը։
 
2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։ Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։ Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը։ Խաղաղությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն ճանապարհն է, որ մենք պատրաստ ենք շարունակել՝ համբերությամբ, զգոնությամբ և միասնականությամբ։
 
Գալիք տարում Հայաստանը կհյուրընկալի մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ։ Դրանք մեր երկրի համար մեծ հնարավորություն են՝ ներկայացնելու Հայաստանն աշխարհին, բարձրացնելու մեր պետության վարկանիշը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը։ Այդ միջոցառումների հաջող անցկացումը կախված է բոլորիս պատասխանատվությունից՝ պետական մարմիններից մինչև յուրաքանչյուր քաղաքացի։ Միասնական ջանքերով մենք կարող ենք արժանապատվորեն իրականացնել այդ առաքելությունը։
 
2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար։ Կայանալիք խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են մեր ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։ Ազատ, արդար և վստահելի ընտրությունների անցկացումը կարևոր է մեր պետության կայունության, ժողովրդի կամքի արտահայտման և ապագայի նկատմամբ վստահության համար։
 
Սիրելի՛ քաղաքացիներ,
 
Նոր տարին բերում է նոր հույսեր, սպասումներ և պատասխանատվություն։ Թո՛ղ 2026 թվականը լինի խաղաղության, համերաշխության և կառուցողական աշխատանքի տարի։ Թո՛ղ տարբերությունները չբաժանեն, այլ ուժեղացնեն մեզ՝ որպես ժողովրդավարական և հասուն հասարակություն։
 
Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և ուժ՝ միասին առաջ գնալու։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշվում է ուղերձում։

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ)
#ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը
Նոր տարին դիմավորում ենք տագնապների մեջ, Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում. Արամ Ա (տեսանյութ)
Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ)
2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար․ ՀՀ նախագահ (տեսանյութ)
2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը
Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)
Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար
Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն Չախալյան
Սրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր
Պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել Սրբազան
11 կրակոց են արձակել «Չաղ Ռուստամի» հոր ուղղությամբ․ նոր մանրամասներ
2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան
Շտապ
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է
Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Աղոթում եմ, որ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Երբ է գրանցվել ամենատաք և ամենացուրտ դեկտեմբերի 31-ը
Լարսը փակ է բեռնատարների համար․ Շիրակի մարզում տեղում է ձյուն
Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանորի կապակցությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ)

#ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

Նոր տարին դիմավորում ենք տագնապների մեջ, Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում. Արամ Ա (տեսանյութ)

Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ)

2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)

Այցելեցինք ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին․ պինդ էին, ամուր․ Իշխան Սաղաթելյան

Նախագահ Զելենսկու գոյությունը սպառնալիքի տակ է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը` հայ ժողովրդին (տեսանյութ)

2026-ին մենք շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան

2026-ին կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում․ Իրանի դեսպան

«Ազատություն մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը

Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին (տեսանյութ)

Այս նոր տարում ցանկանում եմ մեր հայ ընկերների հետ միասին նպաստել չին-հայկական հարաբերությունների ավելի արագ զարգացմանը․ դեսպան

2026-ը լինելու է տիրադավներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից

Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար

Հայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան

Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ)

Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան