Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2026-ը լինելու է տիրադավներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Ամանորյա ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․

«Սիրելի հայրենակիցներ

Չէի պատկերացնում, որ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ կշնորհավորեի ԱԱԾ-ի բանտախցից, որտեղ հայտնվել եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ օրվա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի արդյունքում։

2025 թվականի ապրիլ ամսից ստանձնել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իմ նախընտրական խոստումներից առաջինն, որն հավանության արժանացավ Գյումրու ավագանու մեծամասնության կողմից, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն և ոչ այնքան սոցիալական նպաստավոր ծրագիր է, որքան Գյումրուն և գյումրեցուն ծառայող՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի գնահատում։Հարկ է նշել, որ աշխատանքի վարձատրության աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ոչ թե պարգևավճարներով փոխհատուցելու միջոցով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ աշխատավարձի թռիչքային նման բարձրացում չէր արձանագրվել։

2026 թվականից, համաձայն իմ նախընտրական ծրագրի, մինչև 20 տոկոս ևս կբարձրանա աշխատավարձը։ Այս ամենն հնարավոր է՝ ելնելով քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից հարկատեսակների արդյունավետ հավաքագրումից։

Շնորհակալ եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։

Կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչել իմ ծրագրերը։

Ինձ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։

Դուք գիտեք, որ իմ կողմից այս խնդրի բարձրաձայնումն ևս օրվա իշխանությունները չներեցին։ Չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։

Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։

Հարգելի հայրենակիցներ

2025 թվականն ևս, ցավոք, մեր ժողովրդի յոթնամյա շարունակական տառապանքի, ամոթի, ազգային նվաստացման տարի էր։ Ով կմտածեր, որ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում։ Ազգային իշխանության փոխարեն մենք ունենք թշնամական, ազգային արժեքները անարգող, ազգակործան գաղափարախոսությունը կեղծ խաղաղությամբ փոխարինած, օտարների շահերը սպասարկող իշխանություն։

Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։Ես չգիտեմ երկրորդ նման իշխանություն, որը խրախուսի եղբայրասպանությունը, հրահրի արյունահեղություն, հոգս ու տառապանք պատճառի սեփական ժողովրդին։

Բայց վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։

Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։

Եվ հույս, և հավատ, և սեր

Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ»։

Լրահոս

Լիլիթ Երմալովյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՆԳՆ
Այս նոր տարում ցանկանում եմ մեր հայ ընկերների հետ միասին նպաստել չին-հայկական հարաբերությունների ավելի արագ զարգացմանը․ դեսպան
Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան
2026-ը լինելու է տիրադավներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից
Ռուսաստանի զինված ուժերը մեկ ամսում ազատագրել են 700 քառակուսի կիլոմետր տարածք․ Գերասիմով
Իրանը վերսկսում է բալիստիկ հրթիռների արտադրությունը. Նեթանյահու
Պուտինը կայցելի Թուրքիա
Շտապ
Հրազդան գետում հայտնաբերվել է հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը
Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար
Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
Հայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցում
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի
Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան
Արգենտինացի ֆուտբոլիստի դեմքի մի մասը պարալիզացվել է
Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Այս նոր տարում ցանկանում եմ մեր հայ ընկերների հետ միասին նպաստել չին-հայկական հարաբերությունների ավելի արագ զարգացմանը․ դեսպան

Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար

Հայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան

Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ)

Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան

Արամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

Լինելու ենք հասանելի տոնական օրերին․ Անահիտ Ավանեսյան

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար․ Միքայել Սրբազան

Ամենաիսկական գործակալն ու ծառան կառավարությունն է. Վարդան Հակոբյան (տեսանյութ)

Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սերդար Քըլըչ

Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվեց

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Տարին փակենք լավ ու կարևոր նորությամբ․ Ավինյան

Փաշինյանը համոզեց Պուտինին, որ կատարելու է Մոսկվայի ցանկությունները՝ խնդրելով չօգնել մրցակիցներին․ Խզմալյան (տեսանյութ)

Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի նորակառույց դպրոց և վերականգնվող եկեղեցի. Փաշինյան

Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել․ Արևմուտքում հայտարարել են՝ Զելենսկին այլևս չկա (տեսանյութ)

Իմ հայրենիքից սիրուն երկիր չեմ տեսել․ իմ կյանքի երազանքն է վերադառնալ և ապրել Հայաստանում․ Խանջարյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր