Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ. «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնելու վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026 թվականի հունվարի 1-ից կարող են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)»։
Նշվել է նաև, որ այս առիթով Թուրքիան և Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում են առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակմամբ և նշել․
«Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թող հաջողությամբ իրագործվի»։








