Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը «լիակատար անմտություն է», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս մասին հաղորդում է «Իսվեստիա» պարբերականը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով նման զանգվածային հարվածի դեպքում լրացուցիչ ապացույցներ անհրաժեշտ չեն։«Զելենսկին ինքը փորձում է հերքել դա, և շատ արևմտյան լրատվամիջոցներ, աջակցելով Կիևի վարչակարգին, սկսում են պատմություններ հորինել, թե, իբր, դա տեղի չի ունեցել։
Սրանք լիակատար անմիտ պնդումներ են», - ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։








