Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիմում եմ ՀՀ այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից

Վերջապես ժամանակ ունեցա և աչքի անցկացրի «Իմ քայլը» հիմնադրամի և իմ գործունեության վերաբերյալ մեդիամոնիթորինգը։


Եվ ա՜յ քեզ զարմանք։ Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը: «Ինչո՞ւ, որովհետև այս խանութի սեփականատերն իր նախաձեռնությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում բանախոսել է «Իմ քայլը» հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր առաջին քայլերն են անում բիզնեսի ոլորտում։


Բանախոսության ընթացքում սույն երիտասարդն, իհարկե, ոչինչ չասաց օրենքները շրջանցելու, ստվերային շրջանառության ձևերի, թերհայտարարագրումների, այլ անունով գործունեություն ծավալելու «օգուտների» և բազմաթիվ այլ մեքենայությունների մասին։ Նա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։ Մի խոսքով` նորմալ բանախոսություն։ Բայց պարզվում է, որ այս երիտասարդը նույնպես տառապում է «մի բան ասել, մեկ այլ բան անել» ախտով և 2024 թվականից խնդիրներ ունի օրենքի հետ, որովհետև թաքցրել է իր տնտեսական գործունեության իրական ծավալները և այլն։


Հետո եղավ Կառավարության հայտնի նիստը, խանութները փակվեցին, հետո բացվեցին, և այս պրոցեսներում ինձ հերթական անգամ վերագրվեցին դերակատարություններ միայն այն պատճառով, որ նշված անձը բանախոսել է մեր շահառուների համար, կամ նշված ընկերությունը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս առիթով ուզում եմ մեկընդմիշտ տեղեկացնել, որ մենք չենք տիրապետում գործիքների, որոնցով կկարողանանք ստուգել՝ արդյո՞ք տվյալ բիզնեսը խնդիրներ ունի օրենքի հետ, թե՞ ոչ, ապա նոր միայն նվիրատվություն ընդունենք դրանից։ (Նույն տրամաբանությամբ, կարծում եմ, վարչապետի աշխատակզամն էլ գնումներից առաջ հետաքննություն չի անցկացրել այս խանութի՝ օրենքի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ)։


Հետհեղափոխական Հայաստանում ազնվությունը դեռևս նորաձև չէ և ոչ էլ` վարակիչ, և առավել ևս, կյանքի ու աշխատանքի ոճ չէ։ Եվ այնումանենայնիվ, դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն մի՛ փոխանցեք մեր ծրագրերին։ Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել` ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։


Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ։ «Իմ քայլը» հիմնադրամի սիրելի՛ շահառուներ, որ մեր աջակցությամբ առաջին քայլերն եք կատարում բիզնեսի դաշտում, սա բանախոսություն չէ, և ես էլ, առավել ևս, բանախոս չեմ, բայց մի բան հստակ գիտեմ՝ բիզնեսում էլ, ինչպես որ կյանքում, ամենաբարձր գին ունեցող բաժնետոմսը ազնվությունն է։


Ազնվությունն է, որ ձեզ կբերի հաղթանակներ, և հակառակը՝ անազնվությունն է, որ ձեզ կտապալի, անխուսափելիորեն կտապալի օրերից մի օր»,- գրել է նա:

Լրահոս

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»
ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը
Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա
Կարևոր
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ
Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)
Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել