Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված`Ազատան համայնքի մուտքից ուխտավորները միախորհուրդ աղոթքներով և շարականներով, խաչ- խաչվառների թափորով և Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքով շարժվեցին Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելով Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, ապօրինի անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ, Մկրտիչ և Արշակ Սրբազանների, Տեր Գարեգին քահանայի և մյուս ապօրինի կալանավորվածների համար, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմից։

Նշվում է, որ Ազատանի Սուրբ Ստեփանոս (Սուրբ Հարություն) եկեղեցում մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի Ազատանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանի:

«Քրիստոսի հաղթանակը ամեն անգամ վերհաստատվում է, վերհաստատվում է, որ Քրիստոս Իր Հարությամբ հաղթանակ է տարել չարի նկատմամբ, հաղթանակ է տարել մահվան նկատմամբ: Եվ այսօր՝ Սուրբ Ստեփանոսի տոնը տոնախմբելով, ևս մեկ անգամ մենք վերհաստատում ենք այս հաղթանակը և վերհաստատելով ասում ենք՝ Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Եվ բոլոր հալածանքները, որ պիտի գան, որ շատերի համար գայթակղություն պիտի լինեն, շատերը պիտի ամուր լինեն, շատերը պիտի իրենց կյանքը տան, դրանք բոլորը այս ժամանակի մեջ են, բայց հավիտենականության մեջ և տիեզերականության մեջ դրանք բոլորը անցողիկ են, և Տիրոջ հաղթանակը մնայուն է: Մնայուն է այն նահատակներով, այն նվիրյալներով, որոնք դարեր շարունակ Քրիստոսի Ճշմարտության համար պատրաստ են եղել իրենց կյանքը տալ, բայց չհրաժարվել դրանից: Այսօր էլ Հայ Եկեղեցին իր հալածանքի շրջանն է անցնում և այդ հալածանքի շրջանը անցնելով՝ գիտենք, որ ունենք չորս ձերբակալված եպիսկոպոսներ, մեկ տնային կալանքի մեջ գտնվող քահանա և անօրինաբար բազում ձերբակալվածներ: Այս իրողությունը գալիս է ևս մեկ անգամ վերահաստատելու, որ չարը երբեք իր նպատակներից չի հրաժարվում, բայց դրանից վախենալ պետք չէ: Շատերն ասում են՝ հոգևորականը պիտի միայն Աստծո խոսքը քարոզի, չպիտի մտնի տարբեր ոլորտների մեջ, եթե այսպես են ասում՝ քրիստոնեությունից բան չեն հասկանում, Աստվածաշունչը չեն կարդացել, որովհետև Եղիա մարգարեն Աստծո խոսքը խոսելով՝ արքային ասում է, որ սխալ ընթացքի մեջ ես, Նաթան մարգարեն ասում է նույնը, Հովհաննես Մկրտիչն է ասում, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում: Աստվածային Ճշմարտությունը տեղ-տեղ լռելու մեջ չէ, Աստվածային Ճշմարտությունը միշտ այդ Ճշմարտությունը ասելու մեջ է: Այդ լռությունը պատեհապաշտության կարող է վերածել, իսկ հոգևորականը, ով Եզեկիել մարգարեի բերանով դետ է կարգված, տեսուչ է կարգված՝ իր հոտին զգուշացնելու վտանգների մասին, սխալների մասին, սխալ ընթացքի մասին, լինի ամենաբարձրը, թե ռամիկը, իրավունք չունի լռելու, Ճշմարտությունը ասելը հոգևորականի առաքելությունն է», -իր խոսքում նշեց Տեր Հայրը:

Հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ մասունքը:

Լրահոս

Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը
Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է
Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու
«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց
Կարևոր
Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան
Կարևոր
Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են
Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ
Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան
CNN. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին
Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը
Բաղդադը և Կահիրեն ողջունել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի մասին հայտարարությունը
ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը
ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
NYT. ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանին հարվածելը
The Times of Israel. Իսրայելը կողմ է Իրանին հարվածներ հասցնելու դադարեցմանը
Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Իրանի ԱԳՆ
Axios. ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 10-ին
«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»
«Ժողովուրդ». 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան