Ուկրաինան պետք է հիմա համաձայնության գա ճգնաժամը լուծելու համար՝ խուսափելու ավելի շատ տարածքներ կորցնելուց։
Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում։
Հարցին, թե չլուծված խնդիրներից որն է համարում ամենադժվարը, Թրամփը պատասխանել է, որ դա վերաբերում է տարածքներին. «Այդ տարածքներից մի քանիսն արդեն վերահսկողության տակ են։ Որոշները կարող են չլինել որևէ մեկի վերահսկողության տակ, բայց դրանք կարող են վերահսկողության տակ դրվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Ավելի լավ է հիմա գործարք կնքել», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։








