Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
Երբ ինձ հարցնում են ինչն ես ամենաշատ գնահատում մարդու մեջ, ես միշտ պատասխանում եմ ուշադրությունը։ Ամեն ինչ սկսվում է ուշադրությունից։ Եվ ահա այսօր, անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել Իզմիրլյան բժշկակական կենտրոնի պատերի տակ։ Նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում Սրբազանին։ Սա հուզիչ ուշադրություն է։ Աստված ավելիին արժանացնի Սրբազանին։








