Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին․ Արմեն Այվազյան



Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մինչև այսօր հայկական ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն առաջարկել որևէ ծրագիր՝ կանխարգելիչ քայլերի հստակ հաջորդականությամբ, որի միջոցով հնարավոր կլիներ, մի կողմից, կանխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախապատրաստվող հաջորդ գրոհը, մյուս կողմից՝ հայ զանգվածներին ներգրավել այդ արդար պայքարի մեջ։ Նախաձեռնությունն ամբողջությամբ խունտային հանձնելը անթույլատրելի սխալ է, քանի որ խոր պաշտպանական մարտավարությունը չի կարող հաղթանակ ապահովել ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ էլ քաղաքական պայքարում։


Չի կարելի ժողովրդին վերաբերվել այնպես, կարծես դա ԱԱԾ կամ ոստիկանություն լինի, որին ուզածդ պահի կարող ես ասել՝ ամեն ինչ թողեք ու անմիջապես գնացեք Սուրբ Էջմիածին։ Մարդիկ մեկ օր կգան, երկրորդ օրն էլ կգան, բայց երրորդ օրը կարող են և չգալ, եթե չտեսնեն իրենց գործողությունների արդյունքն ու դրանց տրամաբանական շարունակությունը։ Իսկ այդ շարունակությունը՝ պարզ և իրագործելի քայլերի հերթականությամբ, տարբեր մեծ ու փոքր քաղաքական ակցիաների շղթայական կապակցմամբ, պարտավոր են առաջարկել ընդդիմադիր ուժերը։


Ընդդիմությունը, կարծես, լրիվ մոռացել է, որ նման իրավիճակներում գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր՝ բողոքի ցույցեր, համաժողովներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, պիկետներ, ստորագրահավքներ և այլ միջոցառումներ։ Փաստ է, սակայն, որ ընդդիմությունը սահմանափակվում է միայն բանավոր քննադատական ելույթներով, ինչն ակնհայտորեն անբավարար է։ Նկատի ունենալով ընդդիմության այսպիսի անհասկանալի (կամ գուցե չափազանց հասկանալի) կրավորականությունը՝ Հայոց Եկեղեցին իր հույսը առայժմ պետք է դնի առավելապես սեփական կարողությունների վրա և փորձի կիրառել այնպիսի կանխարգելիչ միջոցներ, որոնք ի վիճակի կլինեն կանխելու Մայր Աթոռի և Հայոց հայրապետի դեմ նոր հարձակումներն ու ոտնձգությունները։ Խնդիրը դարձյալ այն է, որ չի կարելի սահմանափակվել խոր պաշտպանությամբ, այլ անհրաժեշտ է որդեգրել առնվազն ակտիվ պաշտպանության մարտավարություն։ Մասնավորապես, արդեն լիովին հասունացել է հերձվածող, ազգուրաց չարքեպիսկոպոսներին ու չեպիսկոպոսներին կարգալույծ անելու ժամանակը, թեև դա էլ միակ հնարավոր պատասխանը չէ։


Կարճ ասած՝ առայժմ պետք է դիմանալ և դիմադրել։ Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին, և այդ պահին որևէ ուժային կառույց այլևս անզոր կլինի անել այն, ինչ այսօր անամոթաբար և հակասահմանադրականորեն անում է։


«Իսկ մինչև վերջ համբերողը կփրկվի» (Մատթ. 24:13)»։

Լրահոս

Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը
Al Arabiya. Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալու դիմաց
Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Ադենի ծոցում ծովահենների ակտիվություն է գրանցվել
«Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում
ԱՄՆ-ը պնդում է Կուբայի նախագահի պաշտոնանկությունը

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը