Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է․ Փաշինյան

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։




Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։




Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։




Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։




Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։




Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։




Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»:




Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի, հրավերի համար։




Կարծում եմ՝ մենք միասին շատ հագեցած երկու օր անցկացրինք ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե, շատ կարևոր որոշումներ կայացվեցին։ Եվ հիմա, Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։




Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։




Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։




Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։




Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։




Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը:




Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։



Շատ շնորհակալ եմ»:

Լրահոս

Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Աբրահամյան
Սթարմերը Թրամփին ասել է, որ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումը սխալ է
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը
ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ում
Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը
Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները
Վրաստանում ձերբակալվել են օտարերկրացիներ
Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է
Լույսը վառի´ր. Բլոգեր VS դերասան (տեսանյութ)
«Pinaka» ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան
Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ
Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը
Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվողը
Եթե ​​ծնելիության խնդիրը չլուծվի, մշակույթներ և երկրներ կանհետանան․ Իլոն Մասկ
Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան
Հայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի Հովհաննիսյան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Աբրահամյան

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները

«Pinaka» ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան

Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ն պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար. կոնգրեսական

Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Չարենցավանում իր կազմակերպած պատարագից

Իմ կողմն անցած հոգևորականներին զանգեր են եկել. Հայր Ռուբեն (տեսանյութ)

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ստացիոնար բուժման կարիք ունի. փաստաբան (տեսանյութ)

Որպես համայնք՝ փորձենք ապրել սիրով, հաշտվե՛նք մեկս մյուսի հետ․ Հայր Ռուբենի քարոզը (տեսանյութ)

Վաղը Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ դատական նիստը

ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի աջակիցները նրա տան մոտ են, սպասում են իրեն

Չարենցավանի քաղաքապետը նույնպես ներկա է Փաշինյանի կազմակերպած պատարագին

Փաշինյանը Սուրբ Փրկիչ եկեղեցում «պատարագի» է մասնակցում (տեսանյութ)

Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին

Սամսոնյանի առողջությունն օր օրի է սրվում, հացադուլը նպաստում է հիվանդության խորացմանը. պաշտպան (տեսանյութ)

ԵՄ-ից ասում են` Նարեկի դատական գործը իշխանության ներքին խնդիրն է և այն դեռևս նախաքննության փուլում է (տեսանյութ)

Նարեկը պլանավորել էր վիրահատություն, բայց նրան ապօրինի կալանքի տարան. պաշտպան (տեսանյութ)

Բաքվում ապօրինի պահվող 15 գերիների գործով դատն ավարտված է, ամսվա վերջ կունենանք դատավճիռ. Սահակյան (տեսանյութ)