Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբավայր է, միտինգների կամ ակցիաների տարածք չէ. Տեր Սերոբ քահանա Ազարյան

Տեր Սերոբ քահանա Ազարյանի հրապարակումը.

«Երբ դժգոհությունը դառնում է հերձվածի քարոզչություն

ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված հակաեկեղեցական արշավին, ցավ ի սիրտ, միացան նաև մեր Եկեղեցու տասը Սրբազաններ, որոնց հակականոնական ընթացքը ոչ միայն խաթարել է աշխարհասփյուռ հայորդիների հոգևոր կյանքը, այլև սպառնալիք է դարձել Եկեղեցու բնականոն կյանքի ընթացքի համար։ Այս եպիսկոպոսների և մի խումբ երախտամոռ կարգալույծ նախկին հոգևորականների խոսնակի դեր ստանձնած Վազգեն Սրբազանը վերջին շրջանում հրապարակային հարթակներում կատարում է հայտարարություններ, հնչեցնում դատողություններ և թույլ տալիս արտահայտություններ, որոնք, մեղմ ասած, հիմնված են իրավական ու կանոնական հանրագիտարանային գիտելիքի անտեղյակության վրա և ավելի շատ քաղաքականացված հռետորաբանություն են։

Արտաքուստ խոսվում է Եկեղեցու, հավատքի, ժողովրդի, արդարության մասին, իսկ իրականում գործ ունենք չարամիտ հավակնություններով ու անձնական անբավարարվածությամբ, Եկեղեցու նվիրապետական կարգի, հատկապես Հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում Եկեղեցու սրբազան առաքելության անտեսման և գիտակցված աղավաղման ու խեղաթյուրման հետ։

Իր թեմն անտեր թողած առաջնորդը  իբր թե մտածում է ամբողջ Հայ Եկեղեցու մասին՝ իրեն բնորոշ կեղծ, հուզական ու մարդահաճո հայտարարություններով։ Ու լավագույնը, որ ստացավ, դեկտեմբերի 18-ի իր և իրեն ընկերակից սրբազանների տխրահռչակ հավաքն էր Մայր Աթոռում, որի համար առնվազն ամաչելու փոխարեն հայտարարում է․ «Ժողովուրդը հավաքվել էր Մայր Աթոռում՝ իր խոսքը ասելու»։ Եթե «ժողովուրդ» ասելով նկատի ունի իշխանության կողմից կազմակերպված ու մոբիլիզացված դպրոցի ու մանկապարտեզի սաներին և ուսուցիչներին, թափառաշրջիկ որոշ ՔՊ-ականներին, որոշ հարբած անձանց ու ոչ ադեկվատ՝ փոքրաթիվ զանգվածին, տաճարի դռանը հարվածող, հայրապետների շիրմաքարերին կանգնող պաշտոնյաներին, ապա այս պատկերը միայն հիասթափություն կարող է առաջացնել։ Այդ բազմությունը աչքի ընկավ միայն Մայր Տաճարի դռները կոտրելով ու Հայրապետների շիրիմները պղծելով, հայհոյալից գոռոցներով ու սուլոցներով։

Վազգեն Սրբազանը դեռ պիտի հասկանա, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքը կառավարվում է կանոններով, նվիրապետության սրբագործված ուխտով և հստակ սահմանված լիազորություններով։ Նրա հանրային ելույթները ոչ թե մտահոգ հոգևորականի խոսք են, այլ բացահայտ խժդժության ու հակառակության սերմանում, կանոնական փաստերի խեղաթյուրման և եկեղեցական կարգի դեմ ուղղված քարոզչություն։ Այն ամբողջությամբ կառուցված է զոհի, «մերոնք–ձերոնք» բաժանարար գծի և կանխամտածված մեղադրանքների վրա, որոնք որևէ փաստական, իրավական կամ աստվածաբանական հիմք չունեն։

Նախ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբավայր է, միտինգների կամ ճնշման ակցիաների տարածք չէ։ Ով գիտակցաբար այնտեղ է տանում կազմակերպված բազմություն՝ «ժողովրդական դատարան» կազմակերպելու, մեղադրական նամակ «հանձնելու» պատրվակով, իրականում չի ձգտում երկխոսության, այլ փորձում է ստեղծել հրապարակային ճնշում և պատկեր, թե իբր Եկեղեցին պառակտված է։ Սա ոչ թե հովվական մոտեցում է, այլ քաղաքական տեխնոլոգիա՝ քողարկված քահանայական հանդերձանքով։

Երկրորդը՝ «ժողովուրդը չի ճանաչում Կաթողիկոսին» ձևակերպումը ոչ միայն սուտ է, այլև ծիծաղելիորեն անհիմն։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր առաջնորդին չի ճանաչում փողոցային հավաքների մասնակիցների թվով կամ բարձրաղաղակ ամբոխավարությամբ։ Ով դա չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, չի ճանաչում Եկեղեցին, կամ գիտակցաբար խաբում է հանրությանը։

Երրորդը՝ խոսվում է «վախի մթնոլորտի» մասին, մինչդեռ նույն հարցազրույցում հնչում են բացահայտ սպառնալիքներ՝ «հանրային ճնշում», «այլ քայլեր», «հետդարձի ճանապարհ չկա», որոնք ցույց են տալիս հենց խոսողի մտածողության կերպը։ Ով սպառնում է Եկեղեցու Պետին, իսկ հետո իրեն ներկայացնում է որպես ճնշված, ինքն իրեն է մերկացնում՝ իր վախերը բացահայտելով։

Չորրորդը՝ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների՝ Ազգային եկեղեցական ժողովի, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների առանձին հոդվածների միակողմանի մեկնաբանությունը պարզապես կեղծարարություն է՝ սեփական շահերով պայմանավորված մանիպուլյացիա։ Կանոնները չեն ընկալվում ու գործադրվում ընտրողաբար, ըստ եսակենտրոն հայեցողության, այլ ողջախոհությամբ և առողջ տրամաբանությամբ։ Օրինակ՝ եթե ժողովի որևէ անդամի լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ ժողով չի գումարվել օբյեկտիվ հայտնի պատճառներով, ապա դա չի նշանակում, թե նա կարող է ինքն իրեն «անձեռմխելի» հռչակել և ոչ իրավազոր համարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությունը։ Նույն կանոնադրության համապատասխան հոդվածը հստակ սահմանում է ֆորսմաժորային իրավիճակներում պատշաճ  տնօրինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված միանձնյա լիազորությունը։

Հինգերորդը՝ քաղաքական ուժերին ուղղված «մենք ձեզ չենք վիրավորել» մեղադրանքները հնչում են կեղծավոր, երբ նույն խոսքում վարչապետին վերագրվում է Կաթողիկոսին «հանգստի կոչելու» դեր։ Սա արդեն բացահայտ խոստովանություն է, որ փորձ է արվում պետական իշխանությանը ներքաշել եկեղեցական իշխանության փոփոխության մեջ։ Սա վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետության համար։

Վեցերորդը՝ Կաթողիկոսին օտարին ծառայելու մեջ մեղադրանքը այլևս քննադատություն չէ և որևէ արդարացում չունի, հատկապես, երբ դա արվում է առանց ապացույցների, առանց դատական կամ եկեղեցական վճռի։ Այն եկեղեցուն հանիրավի հայրենադավ ու ազգադավ հաստատություն հռչակել է նշանակում, ինչը խոսում է ոչ թե ճշմարտության, այլ անձնական հաշվեհարդարի մասին։

Յոթերորդը՝ Եկեղեցու «նորացման», «ժամանակակից քայլելու» մասին խոսքերը հնչում են դատարկ, երբ դրանք ուղեկցվում են պառակտման, սպառնալիքի և ատելության փորձերով։ Եկեղեցին չի նորանում շանտաժով։ Եկեղեցին չի մաքրվում աղմուկով։ Եկեղեցին չի փրկվում Կաթողիկոսին հրապարակում «հանգստի ուղարկելով»։

Եվ վերջապես՝ ամենավտանգավորը. այն միտքը, թե «ռուբիկոնը անցած է» և «հետդարձի ճանապարհ չկա», ուղիղ հերձվածողական մտածողություն է։ Եկեղեցում միշտ կա հետդարձի ճանապարհ՝ խոնարհության, զղջումի և ապաշխարության միջոցով։ Եթե որևէ մեկը հայտարարում է, որ այդ ճանապարհը փակ է, նա իրեն դնում է Եկեղեցուց դուրս։

Վազգեն սրբազանի մտացածին տեսակետներն ու ատելությամբ ծնված մտքերը չեն ծառայում ո՛չ Սուրբ Էջմիածնին, ո՛չ հավատացյալ ժողովրդին, ո՛չ Եկեղեցու միասնությանը։ Այն ծառայում է միայն մեկ նպատակի՝ իշխանափոխություն Եկեղեցում՝ ոչ կանոնական, ոչ ավանդական և ոչ քրիստոնեական ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհի վերջը միշտ նույնն է եղել պատմության մեջ՝ պառակտում, քայքայում, հեղինակազրկում և ամոթ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը, և ավելի խոր արմատներ ունի, քան որևէ աղմկոտ հարցազրույց»։

Լրահոս

Իսրայելը Լիբանանի վրա իրականացրել է իր ամենախոշոր հարվածների շարքը
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին
Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ
Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը
Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է
Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու
«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց
Կարևոր
Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան
Կարևոր
Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են
Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ
Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան
CNN. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին
Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը
Բաղդադը և Կահիրեն ողջունել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի մասին հայտարարությունը
ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը
ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
NYT. ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանին հարվածելը

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան