Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաղը ձմեռային արևադարձի օրն է


Բյուրականի աստղադիտարանից հայտնում են․

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում:

Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել։

Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր, իսկ վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:
Երևանում արևածագից մինչև արևամուտ կտևի ընդամենը 9 ժամ 18 րոպե:

Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26')։ Դա պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին:

Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար #ցերեկն ու ամենակարճ գիշերը:

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել), և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։

Լրահոս

Թրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսում
Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին
Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
Հունգարիայի փոխվարչապետը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից
Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)
Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)
Ալիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք
Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան
Հայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումը
Բժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենը
Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները
ԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համար
Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի
Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը
Արա Գոչունյանը՝ Էրդողանի ուղերձի,Ցեղասպանությունն ուրանալ-չուրանալու և սահմանի բացման մասին (տեսանյութ)
Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ
Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)

Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)

Սարսափելի ոճրագործությունները՝ Եղեռնը վերապրածների աչքերով․ նոր ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում (տեսանյութ)

Մարդասիրական օգնությո՞ւն, թե՞ անտեսված զինվորական գույք․ զրահաբաճկոնների առեղծվածը Հայանիստում (տեսանյութ)

ԱՄՆ-ը ուժ է կուտակում․ երրորդ ավիակիրն ուղևորվում է Իրանի դեմ

Ցեղասպանությունը մեզ համար է կարևոր, օտարի համար` ոչ. սիրիահայ

Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության

Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում

Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Արցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ)

Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ես, որպես գաղթականի ծոռ, դեմ եմ Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը. քաղաքացի

Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է

Ջահերով երթը՝ թռչնի բարձունքից (տեսանյութ)

Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղաuպանության զnhերի

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. 168.am

Ֆրանսիան և Լեհաստանը միջուկային զորավարժություններ կանցկացնեն. Բագրատ Սրբազանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են երթին

Խոստում, որն իրականություն դարձավ․ «Օրրան»-ը տոնում է հիմնադրման 26-ամյակը (տեսանյութ)