Սաուդյան Արաբիայի լեռներում և անապատներում դեկտեմբերի կեսերին անսպասելիորեն ձյուն է տեղացել, հաղորդել է տեղական հեռուստատեսությունը՝ տարածելով ձյան տեղումների կադրերը։
Այս օդերևութաբանական երևույթը հազվադեպ է Արաբական թերակղզու համար. ջերմաստիճանը իջել է զրոյից ցածր, իսկ ճանապարհները սառցակալել են։
Արդյունքում, Ռիադի դպրոցականները անցել են հեռավար ուսուցման։
Օդերևութաբաններըը կանխատեսում են, որ երկրի հյուսիսային շրջաններում ձյան տեղումները կարող են շարունակվել։








