Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Իշխան» ձկնատեսակի գինը նոյեմբերին աճել է 13.7%-ով. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, ոլոռինը՝ 9.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.1%, 0.2%, 2.5% 0.8% եւ 0.1%-ով:


Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերի գինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% եւ 2.9%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի եւ կարագի՝ 5.3% եւ 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% եւ 1.1% գնաճ:


«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ պահածոյացված կաթի գինն աճել է 1.1%-ով, պանրինը՝ 3.4%-ով, թարմ կաթինը՝ 5.7%-ով, կաթնաշոռինը՝ 7.2%-ով, մածունինը՝ 7.3%-ով, թթվասերինը՝ 8.6%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.8%, 2.0%, 2.0%, 2.3% եւ 2.8%-ով:


Արեւածաղկի բուսական յուղի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 3.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% եւ 3.6%-ով:


Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գները 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.3% եւ 8.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% եւ 0.2%-ով:


Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 7.8% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 8.6% գնաճ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի
Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)
Ո՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար
Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին
Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան
Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան
Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկման
Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններին
ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխել իր ռազմաբազաները
Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»