Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur-ում։ Այսինքն` հարց տալու եւ դրրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ է:


Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից (փաստաթուղթ, էջ 3/3)։ Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է (փաստաթուղթ, էջ 1/3)։ Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։


Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով: ԱԺ աշխատակազմը հղում է անում լրագրողների հավատարմագրման կարգին՝ շեշտելով, որ լրագրողը պետք է աշխատի միայն հատուկ առանձնացված վայրերում կամ պատգամավորի հետ նախապես համաձայնեցված հատվածում, եւ հիշեցնում է նաեւ ԱԺ նախագահի հաստատած անվտանգության կանոնները՝ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողական գործունեությունն արգելելու մասին (փաստաթուղթ, էջ 2/3) ու նաեւ սպառնում, նույն կարգով աշխատակազմը կարող է սկսել ոչ միայն նախազգուշացման, այլեւ հավատարմագրումը դադարեցնելու գործընթաց (փաստաթուղթ, էջ 2/3)։


Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժի սահմանափակման անթույլատրելի կարգի կարգավորումները. պետք է արձանագրենք, որ լրագրողը ՊՊԾ աշխատակցից թույլտվություն վերցրել է եւ կանգնել միջանցքում՝ սպասելով կոնջորյանին: Իսկ ՔՊ վերնախավը՝ Կոնջորյանն ու աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ փաստացի պատժում են լրագրողին «հարց տալու» համար:


Եվ այստեղ երեք դերակատարների պատասխանատվությունն է կուտակվում մեկ կետի վրա․ • ԱԺ նախագահը, որի կանոններն այսօր չեն օգտագործվում թափանցիկությունը հաշվետվողականությունն ապահովելու համար, փոխարենը լրագրողի կողմից հարց տալը ապօրինություն է որակվում: • Աշխատակազմի ղեկավարը՝ որը չեզոք ադմինիստրացիա լինելու փոխարեն փաստացի հանդես է գալիս ՔՊ-ի կամակատարի դերում: • ՔՊ խմբակցության ղեկավարը, որը, ունենալով քաղաքական եւ հանրային հաշվետվողականության պարտավորություն, խուսափում է պատասխանել հարցին՝ բողոք գրելով լրագրողի դեմ, ինչը վարչական ճնշում է: Իսկ ինչն է իրականում խնդիրը.


Կոնջորյանը չի ցանկանում բացատրել, թե ինչպես է իր եղբոր ընկերոջից շուկայականից ցածր գնով առանձնատուն գնել, դասավորել գործերն այնպես, որ մինչեւ 55 մլն կազմի արժեքը, որ եկամտահարկից օգտվի եւ քիչ գումար ծախսելով՝ դղյակի տեր դառնա. այս փաստերը բացահայտել է «Հետք»-ը: Կոնջորյանն ու իր մի քանի մլն դրամ ամսական աշխատվարձ ստացող տիկինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը, ակնհայտորեն հարստանում են տարեցտարի, բայց հաշվետվություն ու պարզաբանում տալուց խուսափում են»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է
Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին
Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան
Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան
Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկման
Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններին
ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխել իր ռազմաբազաները

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»