Ռուսաստանը Սիրիայում ոչ մեկին չի դավաճանել. այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները Սիրիայի ներքին գործն էր, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Նրա խոսքով՝ Մոսկվան ներկայում հարթ, կայուն հարաբերություններ ունի Սիրիայի նոր իշխանությունների հետ։ «Թող նրանք օրինակ բերեն, թե երբ են կարծում, որ Ռուսաստանը «լքել» է ինչ-որ մեկին»,- ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, թե Մոսկվան թիկունք է դարձրել իր գործընկերներից։
«Մենք սերտ հարաբերություններ ունեինք Բաշար ալ-Ասադի հետ։ Մենք օգնության հասանք նրա կառավարությանը 2015 թվականին, երբ Դամասկոսը գործնականում շրջապատված էր և կարող էր ընկնել ընդդիմության հարձակումների տակ։








