ԵԱՏՄ-ում հարգում են յուրաքանչյուր պետության սեփական զարգացման մոդելի իրավունքը և հաշվի է առնում բոլոր անդամների շահերը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք հարգում ենք յուրաքանչյուր պետության սեփական զարգացման մոդելի իրավունքը և հաշվի ենք առնում բոլոր անդամների շահերը։ Ես ակնկալում եմ, որ ապագա աշխատանքը, ինչպես այն հիմա է ընթանում, կհիմնվի այս սկզբունքների վրա», - ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Ղազախստանին, որը 2026 թվականին կստանձնի ԵԱՏՄ-ի նախագահությունը։








