«Խաղաղության խորհրդի» կազմը, որը կկառավարի Գազայի հատվածը, կհայտարարվի 2026 թվականի սկզբին. խորհրդի կազմում կլինեն մի շարք երկրների ղեկավարներ, այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք դա կանենք հաջորդ տարվա սկզբին», - ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ այդ մարմինը, որի նախագահն, ինչպես սպասվում է, կլինի հենց Թրամփը, կդառնա «լեգենդար խորհուրդ»:
«Հիմնականում դրանք կլինեն ամենակարևոր պետությունների ղեկավարները: Նրանք բոլորը ցանկանում են լինել խորհրդի կազմում», - հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը:








