Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ իրավիճակ է Տավուշում․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են


Նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից․


«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա։


Հրդեհաշիջման գործողությունները կազմակերպվում և կառավարվում են տեղում ձևավորված օպերատիվ շտաբի կողմից։ Շտաբի ղեկավարումը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Տեղում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համակարգում և իրականացնում է լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն և ընթացիկ զարգացումները։


Օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են՝Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։


Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:


Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում։


Ցավով հայտնում ենք, որ լայնածավալ գործողությունների ընթացքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տեղի է ունեցել դժբախտ պատահար․ զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս ծառայող շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված ծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։


Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։


Նշենք, որ պարբերաբար թարմացված տեղեկատվությունը հասանելի է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական հարթակներում»։

Լրահոս

Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան
Այս հարցով խախտվում է իմ ընտրության և ազատ կամարտահայտության իրավունքը. Աննա Հակոբյանը՝ լրագրողին
Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության. Արաղչի. Որոնք են 1000 խոշոր հարկատուները
Դուք հերքու՞մ եք, որ ձեր հիմնադրամը ասոցացվում է վարչապետի հետ. Հարց` Աննա Հակոբյանին
Աննա Հակոբյանը «Անկախ Դիտորդ»-ի վարչական դատարան ներկայացրած դիմումի մասին
Թուրք երկրպագուները հարձակվել են ռուս բռնցքամարտիկի վրա
«Մենք ենք մեր սարերը»՝ ոչնչացման եզրին
Միջադեպից հետո, փոխվել է որոշումը, որը նախատեսում է ավտոշարասյուների առավելագույն արագությունը
ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը
Մինչև Սոնա մնացականյանի վրաերթը շատ տարբեր դեպքեր են եղել ավտոշարասյուների մասնակցությամբ
Քիչ առաջ բերման է ենթարկվել Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
ԱՄՆ ռազմածովային ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի շարասյունը առհասարակ չի կանգնել. մանրամասներ
Փաշինյանի շարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելոււց 4 տարի անց. Մանրամասներ գործից
Մեծ Բրիտանիայի թագավորը պետական ​​այցով կմեկնի ԱՄՆ
ՈՒՂԻՂ․ Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ մանրամասներ
ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավին հարված հասցնելու մասին
IRNA. Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՌԴ
SIPRI. Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են 2.887 տրիլիոն դոլարի
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 20.6 հա մակերեսով, շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ

Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին

Արտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի

Հրդեհ՝ ավտոմեքենայում, Ծեծկռտուք՝ դպրոցում․ քրեական նորություններ (տեսանյութ)

Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում «BMW»-ով հայտնվել է մայթին, բախվել ցուցանակին և դռանը

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր

Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է

Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում

Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

Արտաշավանում բшխվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բшխվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրшվոր

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է. Մանրամասներ

Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է

Ազգային ժողովի դիմաց բшխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրшվոր

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել