Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի Հանրապետության պետական պարտքի դինամիկան վերջին տարիներին ձեռք է բերել այնպիսի բնույթ, որը պահանջում է լուրջ վերլուծություն, հանրային քննարկում և համակարգային քաղաքական որոշումներ՝ հատկապես երկարաժամկետ հետևանքների կանխարգելման նպատակով։


Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են տագնապալի միտումների մասին, որոնք, եթե չկանգնեցվեն ժամանակին, կարող են լուրջ վտանգներ ստեղծել ինչպես ընթացիկ տնտեսական կայունության, այնպես էլ երկրի ապագա սերունդների բարեկեցության համար։ Թվերն ինքնին խոսուն են և ի ցույց են դնում այն իրողությունը, որի առջև կանգնած է Հայաստանը։


Երկրի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր 6,8 միլիարդ դոլար, որը, չնայած իր հարաբերական զգալիությանը, դեռևս գտնվում էր կառավարելի սահմաններում և համապատասխանում էր երկրի տնտեսական հնարավորություններին։ Սակայն ընդամենը ութ տարվա ընթացքում այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ այս տարվա սեպտեմբերի դրությամբ հասնելով 14,2 միլիարդ դոլարի։


Այս աճի տեմպերը, որոնք գերազանցում են տնտեսական աճի ցուցանիշները, վկայում են խոր համակարգային խնդիրների մասին, որոնք կապված են պետական ֆինանսների կառավարման, բյուջետային քաղաքականության և տնտեսական զարգացման ռազմավարության հետ։


Ավելին, ակնկալվում է, որ արդեն 2026 թվականին պետական պարտքը կանցնի տասնհինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչն արտացոլում է պարտքի կուտակման անկառավարելի և սպառնալից տեմպերը։


Պետական պարտքը, որպես երևույթ, ինքն իրենով բացասական կամ վնասակար չէ, եթե այն օգտագործվում է ճիշտ նպատակներով և խելամիտ կառավարման ներքո է։


Օրինակ՝ Հարավային Կորեայի տնտեսական հրաշքը, որը տեղի ունեցավ անցյալ դարի երկրորդ կեսին, մեծապես հիմնված էր արտաքին փոխառությունների վրա, սակայն այդ միջոցները ուղղվեցին արդյունաբերության զարգացմանը, արտահանման խթանմանը, գիտատեխնիկական նորարարությունների ներդրմանը։ Արդյունքում երկիրը ոչ միայն վերադարձրեց իր պարտքերը կարճ ժամանակահատվածում, այլև վերածվեց համաշխարհային տնտեսության առաջատար խաղացողներից մեկի։


Նմանատիպ օրինակներ կարելի է գտնել նաև Սինգապուրում, Թայվանում, Իռլանդիայում, որտեղ պարտքերը ծառայեցին որպես սկզբնական կապիտալ հզոր տնտեսությունների կառուցման համար։ Հայաստանի իրավիճակը, սակայն, էականորեն տարբերվում է այդ հաջողության պատմություններից։


Մեր երկրում պետական պարտքն անընդհատ ավելանում է, բայց տնտեսությունը չի ցուցաբերում համապատասխան զարգացում, ինչը վկայում է, որ վերցրած միջոցները չեն ուղղվում արտադրողականության բարձրացմանը, մրցունակ տնտեսության ստեղծմանը, նոր արժեք ավելացնող ոլորտների զարգացմանը։


Փոխարենը պարտքերը հիմնականում օգտագործվում են բյուջեի ընթացիկ պակասուրդի ծածկման և այն ճեղքերի փակման համար, որոնք առաջանում են եկամուտների անբավարարության և ծախսերի անվերահսկելի աճի հետևանքով։ Սա ստեղծում է շրջանառության այնպիսի պատկեր, որտեղ պարտքերը չեն լուծում հիմնական խնդիրները, այլ պարզապես հետաձգում են դրանց լուծումը՝ միաժամանակ ավելի սրելով իրավիճակը։


Երբ պարտքերը չեն ներդրվում զարգացման մեջ, այլ օգտագործվում են ընթացիկ սպառման համար, երկիրը գտնվում է տնտեսական փակուղու մեջ, որտեղից դուրս գալը ժամանակի ընթացքում դառնալու է ավելի ու ավելի դժվար։


Իշխանությունների արձագանքը պետական պարտքի աճի քննադատություններին հաճախ հանգում է արդարացումների որոնմանը, որոնցից ամենահաճախ հնչողն այն է, որ ավելացած պարտքերը օգտագործվել են անվտանգության ապահովման, մասնավորապես զենքզինամթերքի ձեռքբերման համար։ Առաջին հայացքից սա կարող է երևալ որպես ընդունելի բացատրություն՝ հատկապես երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը և անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով։


Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստարկն, ինքն իրենով մանիպուլ յատիվ լինելուց զատ, առաջին հերթին վկայում է քաղաքականության ձախողման մասին, այլ ոչ թե հաջողության։


Փաշինյանն ու իր թիմը, որոնք իշխանության եկան մեծ խոստումներով և ծրագրերով, պարտավոր էին տարիներ շարունակ կենտրոնանալ տնտեսության զարգացման վրա, ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կկարողանար ինքնուրույն ապահովել բավարար միջոցներ և ռեսուրսներ երկրի անվտանգության ապահովման համար, առանց պարտքերի կուտակման։


Երբ երկիրը ստիպված է դիմել արտաքին փոխառություններին՝ իր անվտանգությունը ապահովելու համար, սա ուղղակի վկայում է տնտեսական քաղաքականության ձախողման ու հատկապես այն հանգամանքի մասին, որ չեն ստեղծվել համապատասխան ներքին տնտեսական հզորություններ։


Զենք-զինամթերքի ձեռքբերման արդարացման հարցում կարևոր է նաև մեկ այլ ասպեկտի վրա կենտրոնանալը։ Եթե երկիրը իսկապես հետևողական քաղաքականություն վարեր տնտեսական զարգացման ուղղությամբ, եթե զարգացած լիներ արդյունաբերությունը՝ մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտը, ապա երկիրը ոչ միայն կկարողանար ինքնուրույն արտադրել անհրաժեշտ զինատեսակների գոնե մի զգալի մասը, այլև կվերածվեր արտահանողի, ինչը կբերեր լրացուցիչ եկամուտներ և կամրապնդեր տնտեսությունը։


Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար՝ որակյալ ինժեներական կադրեր, գիտատեխնիկական ավանդույթներ, որոշակի արտադրական հզորություններ, սակայն այս ներուժը մնացել է չօգտագործված։ Տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին, կազմվել են ծրագրեր, հայտարարվել են նպատակներ, բայց գործնական իրականացման մակարդակում այս ոլորտը մնացել է գրեթե զրոյական վիճակում։


Գերմանիայի օրինակը տալիս է հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ պետական պարտքի և անվտանգության ծախսերի հարաբերակցության հարցին։ Գերմանիան, որը Եվրոպայի ամենախոշոր և ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկիրն է, տասնամյակներ շարունակ հետևել է խիստ ֆինանսական կարգապահության քաղաքականությանը՝ պետական պարտքը պահպանելով համեմատաբար ցածր մակարդակում՝ համեմատած իր տնտեսության չափերի հետ։


Երկիրն ունի հզոր արտահանման հատված, որտեղ գերմանական արտադրանքը, սկսած մեքենաներից, վերջացրած բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, վայելում է համաշխարհային պահանջարկ՝ ապահովելով կապիտալի մեծ ներհոսք։ Իսկ երբ գերմանական իշխանությունները խոսում են պարտքի հաշվին պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին, դա լիովին տրամաբանական և ռացիոնալ որոշում է, քանի որ նրանց պարտքը գտնվում է կառավարելի սահմաններում, և նրանք ունեն հստակ պլան այդ պարտքը ապագայում փակելու։


Բայց Գերմանիայի օրինակի ամենակարևոր դասը ոչ թե պարտքով անվտանգության ֆինանսավորումն է, այլ այն մոտեցումը, թե ինչպես են նրանք դա անում։ Գերմանիան պարտքի ավելացումը դիտարկում է որպես ներդրում ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության մեջ։ Խոսքն առաջին հերթին ռազմարդյունաբերական ոլորտի էական զարգացման, ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների արտադրության ընդլայնման մասին է, ինչը նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիական զարգացում և, ամենակարևորը, արտահանման նոր հնարավորություններ։


Գերմանական ռազմարդյունաբերությունն արդեն իսկ զբաղեցնում է կարևոր տեղ համաշխարհային շուկայում, և իշխանությունները պլանավորում են ավելի ամրապնդել այս դիրքերը։ Այսինքն, պարտքերն օգտագործվում են այնպես, որ ապագայում դրանք ոչ միայն վերադարձվեն, այլև բերեն լրացուցիչ եկամուտներ պետական բյուջե։


Սա է տնտեսական ռացիոնալ մտածելակերպի էությունը, որը, դժբախտաբար, բացակայում է Հայաստանի ռազմավարական պլանավորման մեջ։ Հայաստանն, ի տարբերություն Գերմանիայի, գտնվում է բոլորովին այլ իրավիճակում։ Մեր երկիրը չունի այնպիսի հզոր տնտեսություն, որը կարող է թույլ տալ պարտքի էական ավելացում՝ առանց լուրջ հետևանքների վտանգի։


Մեր արտահանումը սահմանափակ է և հիմնականում կենտրոնացած է հումքի և ցածր արժեք ավելացնող արտադրանքի վրա։ Թեև Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները բարձր որակ ունեցող, այդ թվում՝ ռազմական արտադրանքի թողարկման համար, ներառյալ գործընկերների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելու ներուժը, այդուամենայնիվ, ամբողջ պոտենցիալը մնում է չիրացված։


Ստացվում է պարադոքսալ իրավիճակ, որտեղ մեր պետությունը շարունակում է գոյատևել պարտքի հաշվին, առանց որևէ հստակ ռազմավարության այդ պարտքերը ապագայում փակելու համար։ Իշխանությունների համար ավելի հեշտ և նախընտրելի է դարձել պարտքերի հաշվին որոշակի տնտեսական ակտիվություն ցույց տալը, քան ձեռնարկել կառուցողական բարեփոխումներ, որոնք կստեղծեն հիմք իրական արտադրողական և մրցունակ տնտեսության համար։


Պարտքերի միջոցով կարելի է կարճաժամկետ արդյունքներ ցույց տալ՝ սոցիալական ծրագրեր իրականացնել, աշխատավարձեր բարձրացնել, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, բայց եթե այս ամենը չի ուղեկցվում տնտեսության կառուցվածքային բարեփոխումներով, արտադրողականության բարձրացմամբ, արտահանման ընդլայնմամբ, ապա երկիրը պարզապես կուտակում է պարտքեր՝ առանց ապագայում դրանք փակելու իրական հնարավորության։


Պետական պարտքի կառավարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ առողջ տնտեսական քաղաքականությունը պահանջում է պարտքի որոշակի սահմանափակումներ և հստակ կանոններ։ Դրա համար էլ մի շարք երկրներ սահմանել են թույլատրելի առավելագույն սահմաններ պետական պարտքի համար, և փորձում են խստորեն հետևել այդ սահմաններին։


Թեև որոշ երկրներ էլ հաճախ խախտում են սահմանաչափերը՝ հատկապես ճգնաժամային ժամանակաշրջաններում, բայց այս կանոնների գոյությունն ինքնին ստեղծում է որոշակի կարգապահություն և ստիպում է կառավարություններին հաշվետու լինել իրենց ֆինանսական քաղաքականության համար։ Հայաստանում, սակայն, պետական պարտքի աճը տեղի է ունենում առանց այնպիսի մեխանիզմների, որոնք կապահովեին թափանցիկություն, հաշվետվողականություն և ռազմավարական պլանավորում։


Հասարակությունը չունի հստակ պատկերացում, թե որտեղ են օգտագործվում վերցված միջոցները, ինչպիսի նախագծեր են ֆինանսավորվում, ինչպիսի վերադարձ է ակնկալվում այդ ներդրումներից։ Նոր պարտքեր ներգրավելու որոշումները կայացվում են առանց լայն հանրային քննարկման, առանց անկախ փորձագետների գնահատականների, առանց երկարաժամկետ ազդեցությունների վերլուծության։


Սա ստեղծում է իրավիճակ, որտեղ պարտքերը կարող են վերցվել ոչ ռացիոնալ կարիքների համար, արդյունավետությունը կարող է լինել ցածր և կոռուպցիայի բարձր ռիսկ կրել։ Պարտքի սպասարկման ծախսերն արդեն իսկ զգալի բեռ են պետական բյուջեի համար։ Ամեն տարի պետությունը պարտավոր է հատկացնել զգալի գումարներ պարտքերի տոկոսների վճարման համար, և այդ գումարները շարունակում են աճել՝ պարտքի աճի հետ համընթաց։


Սա նշանակում է, որ պետական բյուջեի այն զգալի հատվածը, որը կարող էր ուղղվել արտադրողական ծախսերի, սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և առողջապահության համար, տրամադրվում է պարտքերի սպասարկման համար։ Սա ստեղծում է փակ շրջան, որտեղ պարտքերի աճը նվազեցնում է պետության կարողությունը՝ ներդրումներ կատարել զարգացման մեջ, ինչն իր հերթին դանդաղեցնում է տնտեսական աճը և ստիպում է վերցնել նոր պարտքեր՝ անգամ հին պարտքերը փակելու ծանրությամբ պայմանավորված։


Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները նույնպես արտահայտում են մտահոգություններ Հայաստանի պետական պարտքի միտումների վերաբերյալ։ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և այլ հաստատություններ իրենց զեկույցներում հաճախ անդրադառնում են պարտքի կայունության հարցին և առաջարկում են համապատասխան միջոցառումներ։


Սակայն այդ առաջարկությունների իրականացումը մնում է անբավարար, և պարտքի աճը շարունակվում է անկառավարելի տեմպերով։ Պետք է նաև նշել, որ թեկուզ միջազգային վարկատուները շարունակում են տրամադրել վարկեր Հայաստանին, սակայն միաժամանակ դիտարկում են երկրի պարտքի կայունության ցուցանիշները և կարող են ապագայում խստացնել վարկավորման պայմանները կամ նվազեցնել վարկերի ծավալները, եթե իրավիճակը շարունակի վատթարանալ։


Հայաստանում սոցիալական անհավասարության աճը նույնպես անուղղակիորեն կապված է պետական պարտքի հարցի հետ։ Երբ հարստությունը կենտրոնացած է հասարակության շատ նեղ շերտի ձեռքերում, իսկ մեծամասնությունը ապրում է շատ սահմանափակ եկամուտներով, արդյունքում երկիրը չի ունենում լայն միջին դաս, որը կարող է լինել տնտեսական աճի հիմքը։


Միջին դասը, որը սովորաբար սպառման, խնայողությունների և ներդրումների հիմնական աղբյուրն է, Հայաստանում մնում է թույլ զարգացած։ Սա նվազեցնում է ներքին պահանջարկը, սահմանափակում է բիզնեսի զարգացման հնարավորությունները, կրճատում է հարկային եկամուտները։ Մեկ այլ լուրջ խնդիր է նաև ռեսուրսների գերկենտրոնացումը մայրաքաղաք Երևանում, որը նույնպես բևեռացման ցայտուն օրինակ է։


Պետության պարտավորությունն է ապահովել սոցիալական արդարություն, ստեղծել պայմաններ միջին դասի ձևավորման համար, նվազեցնել հարստության բևեռացումը, կրճատել տարածքային բևեռացումը։


Կրթության և գիտության ֆինանսավորման անբավարարությունը ևս մեկ ուղղակի հետևանք է պարտքի աճի և բյուջետային սղությունների։ Երբ պետությունը ստիպված է ծախսերի զգալի մասը ուղղել պարտքերի սպասարկմանը, ավելի քիչ միջոցներ են մնում կրթության համակարգի զարգացման համար։


Սակայն հենց կրթությունն է, որ կարող է ապահովել երկարաժամկետ տնտեսական զարգացում, կարող է ստեղծել որակյալ աշխատուժ, կարող է խթանել նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումը։ Առանց կրթության և գիտության մեջ լուրջ ներդրումների, երկիրը չի կարող մրցունակ լինել, չի կարող զարգացնել բարձր արժեք ավելացնող ոլորտներ:


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Ֆլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում
ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ)
Դանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից
Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին
Զելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին
«Նիկոլ... Զարուհու արածն էլ ուրացար... ».Մարուքյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Երբ կասկածի տակ է դրվում մեր անաչառությունը, մենք դա դիտարկում ենք գլոբալ կոնտեքստում
Մեծ Բրիտանիայում տղամարդը կոկաին է տեղափոխել Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստները տեղափոխող բեռնատարով
Երբ կասկածի տակ է դրվում մեր անաչառությունը, մենք դա դիտարկում ենք գլոբալ կոնտեքստում
Կարևոր
Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարան Երևանի մասնաճյուղում մեկնարկել են համալսարանի 120-ամյակին նվիրված միջոցառումները
«Դու էդպես էլ պետական գործիչ չդարձար․ քուչի գյադու բառապաշարով ես խոսում»․ Զուրաբյանը՝ Փաշինյանին
Մենք Ղարաբաղի ժողովրդին ազատագրում ենք Ղարաբաղի կլանից․ Փաշինյան
Մեզ համար կարևորագույն խնդիրը գիտակցել և արժևորելն է մեր պետությունը․ Փաշինյան
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ևս միացել է ՔՊ-ի քարոզարշավին
Կարևոր
Փաշինյանի ելույթի ժամանակ փակեցին Ազատում այրված զինվորի պապի բերանն ու հեռացրին տարածքից
ՈՒՂԻՂ․ ԿԸՀ-ն քննում է Դանիել Իոաննիսյանի կարգավիճակը
Այս մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումն Ախուրյանում
Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Կուբայի առաջնորդը ԱՄՆ-ի կողմից կղզուն վառելիքի վաճառքն արգելող հրամանագիրը որակել է որպես հանցագործություն

Լրացուցիչ նորություններ

...

ԶՈւ-երում սկսել են ցուցակագրել ծառայողներին․ Քննարկման են ներկայացվել սահմանազատման փաստաթղթերը

Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը «տրաս է» հանել 50-յակին. «Իրավունք»

Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ. Հրապարակ

«Իրավունք». Կոմպրոմատներ են «պայթելու»

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. Փաստ

«Հրապարակ». Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»

Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսին․ կան վիրшվորներ

«Մենք ուժեղ ենք միասին, Նիկոլ Սաֆարով»․ Արմեն Աշոտյանը ծաղրում է Փաշինյանին

Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ. Դանիել Իոննիսյան

Արամ Սարգսյանն ու Ռոման Մուրադյանը հանդիպել են Նորագյուղի բնակիչների հետ

Եվրոպան որոշում է՝ ով կգնա Մոսկվա. Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին

Թեհրանը պատրաստվում է պատերազմին․ Իրանում զենք են բաժանում քաղաքացիներին

Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին

Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր

Տուն, պարտատոմսեր, միլիոնանոց վարկ. Ռուբինյանի հայտարարագիրը. Իշխանության տեռորը՝ գործարարների դեմ

Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»