Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան. ով է գործը քննող դատավոր Ամիրյանն ու ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես երեկ հայտնել էինք, նոյեմբերի 18-ին լրանալու է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։ArmLur.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց յոթ օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով դիմել դատարան։

Սամվել Կարապետյանի գործը քննվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ կազմի դատավոր Կարեն Ամիրյանի վարույթում։Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Ամիրյանը 2019 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, ապա 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորը ունի 2 անշարժ ցույք՝ 1 բնակարան ձեռք բերված 2019 թվականին եւ 1 ավտոկայանատեղի ձեռք բերված նույն տարում, Արաբկիր վարչական շրջանում։2019 թվականը բարեբեր տարի է եղել նախկին ավագ դատախազի համար. նա նաեւ մեքենա է ձեռք բերել՝ Nissan մակնիշի։Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 308 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 8,5 մլն դրամ։Կարեն Ամիրյանը հաշվետու տարվա ընթացքում ստացել է 23 մլն 978 հազար դրամ եկամուտ 13 աղբյուրից։

5 աղբյուրից ստացել է աշխատանքի վարձատրություն. Դատական դեպարտամենտից՝ 13 մլն 958 հազար դրամ, Սլավոնական համալսարանից՝ 18 հազար 750 դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 87 հազար 114 դրամ, ԵՊՀ-ից՝ 1 մլն 596 հազար դրամ, Եվրասիա միջազգային համալսարանից՝ 43 հազար 725 դրամ եւ նույն համալսարանի Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 48 հազար 750 դրամ։Դատավորը ԿԳՄՍ նախարարության բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեից ստացել է 38 մլն 500 հազար դրամ։

Փաստաբանների պալատից ստացել է 710 հազար 329 դրամ, ֆինանսների նախարարությունից՝ գրեթե 1,4 մլն դրամ։Արդարադատության ակադեմիայից, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից Կարեն Ամիրյանը ստացել է 300 հազար դրամ եկամուտ։Ֆինանսական միջոցներից 5 մլն 790 հազար դրամը վարկեր են «Էվոկաբանկից» եւ «Կոնվերս» բանկից։Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 657 հազար դրամ։Այս բաժնից պարզ է դառնում, որ դատավորը ունի երկու բնակարան։

Մասնավորապես՝ 4 մլն 268 հազար դրամի հիփոթեքային վարկը տրամադրվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման» ծրագրի շրջանակում՝ բնակարան եւ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար, իսկ 40 մլն 906 հազար դրամը կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի հիփոթեքի մայր գումարն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»