Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական գազից

«Փաստ» թերթը գրում է.


«Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Նշենք, որ ներկայումս Հայաստանը գազ ստանում է ՌԴ-ից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, և դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը:


Փաշինյանի այդ ելույթից հետո բազմաթիվ մասնագետներ նշում էին, որ նախ՝ Ադրբեջանն ինքն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց՝ նոր պատվերներ ընդունի։ Բացի այդ, ինչպես նշել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ադրբեջանական գազը եվրոպական շուկայում 2-3 անգամ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։


Գաղտնիք չէ՝ Հայաստանը ռուսական գազը ստանում է բացառիկ ցածր գներով, որոնք հասանելի չեն համաշխարհային էներգետիկ շուկայում։ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ռուսական գազի մատակարարումների մատչելիության առումով՝ Բելառուսից հետո։ Ընդ որում, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանը չի գտնում գազամատակարարման այլընտրանքային աղբյուրներ, որոնք կարող են առաջարկել ռուսական գազից ավելի ցածր գին։


Ռուսաստանի գազի ներկայիս գինը Հայաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց. նման գին այսօր պարզապես չկա համաշխարհային շուկայում։ Ավելի պարզ պատկերացնելու համար պարզապես նշենք, որ 2025 թ. նոյեմբերին եվրոպական գազային «շուկայում» գինը մոտ 400 դոլար է հազար խորանարդ մետրի համար։


Այսինքն, 2,4 անգամ բարձր, քան այն գինը, որով Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից: Ոլորտի փորձագետները շեշտում են, որ այլընտրանքային մատակարարները օբյեկտիվորեն չեն կարող Հայաստանին առաջարկել ավելի շահառու պայմաններ՝ գնի առումով։ Նրանց համոզմամբ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, ապա կախման մեջ է լինելու ադրբեջանական գազից, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ցանկացած պահի կարող է կտրել գազը, այսինքն՝ գործ ունենք նաև անվտանգային խնդրի հետ:


Այսինքն, Հայաստանի աշխարհագրական դիրքը ռուսական գազը դարձնում է երկրի էներգետիկ անվտանգության համար օպտիմալ և առավել շահավետ լուծում։ Կրկնենք՝ Հայաստանի համար գործող գինը միջազգային շուկաների համեմատ էականորեն ցածր է, ինչի պատճառով էլ հաճախ նշվում է, որ Հայաստանը օգտվում է «բացառիկ» պայմաններից»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»