Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Ինչպե՞ս կարող է ժողովուրդը համարվել հնագույն, եթե նա վերջերս է ստեղծվել։ Դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ազնվորեն ասած՝ ես չեմ հասկանում ձգտումը արհեստականորեն ցույց տալ իբր սեփական հին ծագումը, եթե նման բան չկա»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, և ընդհանրապես՝ Ադրբեջանի՝ թե՛ սեփական պատմությունը հորինելու, թե՛ հարևանների պատմությունը կեղծելու և յուրացնելու փորձերին:


Ըստ Կարապետյանի, դա կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է նվաճել իր հարևանների տարածքները և աստիճանաբար վտարել նրանց. «Եվ կոնկրետ այդ նպատակի տակ են ընկնում հայերը և վրացիները»։


Կարապետյանը վստահ է, որ Ալիևը խաղաղություն չի ուզում հայերի հետ, նա փորձում է տարածել իր իրավունքները այսօրվա հայկական տարածքների, այդ թվում՝ Սևանա լճի վրա։ Հիշեցնում ենք՝ Ալիևը միաժամանակ խոսում է 300350 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» կեղծ թեզերի մասին, այնինչ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ծպտուն չեն հանում, այլև նույնիսկ նրանցից ոմանք փորձում են արդարացնել Ալիևի նկրտումները։


«Ավելին ասեմ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, նրան նաև շատ ձեռնտու է ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում իր աթոռը պահպանելու տեսանկյունից, որովհետև այդ 350 հազար ադրբեջանցիները ուրախությամբ կքվեարկեն նրա օգտին»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլորս, սակայն, պիտի հասկանանք՝ Ադրբեջանը պլանավորում է երկարաժամկետ նախագիծ՝ հետագա գրավումների համար: ՀՀ պաշտպանության նախկին նախարարն այնուհետև դիմում է ադրբեջանցի ժողովրդին.


«Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ կան ազգայնական մտադրություններ, նկատի ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, որը փորձում է օգտվել Հայաստանի իրավիճակից այն առումով, որ մեզ մոտ իշխանության են նման մարդիկ, ինչպես նաև իմանալով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը կստորագրի ամեն ինչ, ինչ ուզեն։ Բայց դուք ինքներդ գիտեք, որ նրան քիչ է մնացել։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա 8 ամսվա ընթացքում բոլոր հարցերը, որ կապված են նրա հետ, կլուծվեն։ Առավելագույնը՝ 8 ամիս։ Իսկ ես կարծում եմ՝ ավելի շուտ։ Եվ այդ ժամանակ, իհարկե, այդ շանսերը չեն լինի։ Ես կոչ եմ անում ադրբեջանական ժողովրդին՝ չենթարկվել նման հայտարարություններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն
Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել