Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Իքսի իր էջում ներկայացրել է Բաքվում անցկացված խորհրդակցությունները:
«Բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացրել Բաքվում՝ նոյեմբերի 4-5-ը, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի դեսպանորդ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և տեղական փորձագետների հետ: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, ներառյալ՝ փոխկապակցվածության հարցերը, շեշտը դնելով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և հումանիտար հարցերի վրա։
ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ Վաշինգտոնից հետո դինամիկան պահպանելու համար և ապահովելու, որ խաղաղության օգուտները տարածվեն և զգացվեն ամբողջ տարածաշրջանում»,- գրել է Գրոնոն։








