Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար: Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր անընկալելի և մերժելի հարձակումը մի փոքր այլ կերպ փաթեթավորել, գտնում է կարգալույծ արված նախկին քահանաների: Կամ 1-2 ներկա հոգևորականների (բարեբախտաբար, ոչ ավելի): Պե՞տք է որևէ հակաիշխանական գործչի նկատմամբ հալածանքներ իրականացնել, հայտնվում են իշխանության գրպանում տաքուկ տեղավորված ինչոր «իրավապաշտպաններ»:


Գումարած սատելիտ մի քանի «կուսակցություններն» ու անհատները, որոնք պիոներական հայտնի ոգով «միշտ պատրաստ» են: Օրինակ՝ վերցնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ փաշինյանական իշխանության՝ «գործ սարքելու» վերջին դրսևորումը: Իրականում բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին իշխանության կողմից հալածանքների են ենթարկվում բացառապես այն պատճառով, որ Կաթողիկոսի... եղբայրն ու եղբորորդին են:


Ու հետապնդած նպատակին հասնելու համար Փաշինյանն, իհարկե, չի խնայում իր մերձակայքում հայտնված ոչ մեկին, չնայած որոշ դեպքերում նա գուցե ջանք գործադրելու կարիք էլ չունենա. «կամավորականներ» միշտ էլ լինում են: Այս անգամ ևս այդ դերը ստանձնել էր սատելիտ կուսակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Հենց վերջինիս ներկայացուցիչ ու Վաղարշապատի համայնքապետի պաշտոնին հավակնող Հարություն Մկրտչյանն էր բողոքել, թե՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններն իբր խոչընդոտել են իր նախընտրական հավաքը: Իհարկե, փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ առավել քան ակնհայտ արձանագրված է, որ ոչ մի նման բան չկա:


Ստացվում է, որ մարդկանց պարզապես զրպարտել են: Բայց Փաշինյանին ընդամենը պատրվակ էր պետք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական ցածր դրսևորումն ունենալու համար, ու «պատրվակն» ապահովվեց: Բայց սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Ցավոք, այդպիսի օրինակները քիչ չեն: Իհարկե, շատ բան է չասված մնում, բայց մեկ բան կարելի է հստակ ասել. ցանկացած իշխանություն, ի վերջո, ավարտվում է... Սա պիտի հստակ հասկանան նաև «կամավորականները»: Չնայած գուցե շատ լավ էլ հասկանում են...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն
Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել