Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵԿՄ-ն հետամուտ է Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և այլոց սպանությունների բացահայտմանը


ԵԿՄ հայտարարությունը․1999 գարնան ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն:

Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ: 
Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, անպատժելիության, կաշառակերության ու չարաշահումների երևույթների արմատախիլ անելու գործին:

Կարճ ժամանակում կառավարության գործունեության ձևերն ու մեթոդները, արձանագրած արդյունքները ժողովրդի լայն շրջանակների մոտ երկրի ապագայի հանդեպ հույս ու հավատ էին ներշնչել: Տարածաշրջանային և մյուս միջազգային գործընկերների հետ Հայաստանը սկսել էր խոսել հավասարը հավասարի դիրքերից:Բայց եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը… Մի խումբ ոճրագործների ձեռքով ԱԺ դահլիճում գլխատվեց «Միասնություն» դաշինքը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպանվեցին ու վիրավորվեցին ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ:

 Հանցագործության հետքերը տանում էին նախագահական և Քոչարյանին վստահելի քաղաքական ուժեր: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն ինչ բացահայտված է, և «սա ուչաստկովի գործ է»:Ձերբակալվեց ու կալանվեց նախ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ապա Հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալը, քաղաքական հայտնի շրջանակների ներկայացուցիչ պատգամավորը: Նախաքննությունը ընդհուպ մոտեցել էր պատվիրատուներին ու կազմակերպիչներին:ՀՀ նախագահի ու նրա աջակիցների գործադրած խարդավանքների ու մանիպուլյացիաների արդյունքում քայքայվեց ու պառակտվեց «Միասնություն» դաշինքը, գեներալական կոչումներ ու բարձր զինվորական պաշտոններ շռայլելով «գնվեց» բանակի ու երկրապահի ղեկավարությունը:

Ի վերջո Քոչարյանը իր ձեռքում հավաքեց գործադիր, օրենսդիր ու դատական ողջ իշխանությունը: 2000 թվի գարնանը, արդեն առանց որևէ մտահոգության Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից ազատեց վարչապետ Արամ Սարգսյանին, և կառավարությունը գործադիրը մաքրեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հավատարիմ մնացած պաշտոնյաներից: Դատարանը մեկը մյուսի հետևից կալանքից ազատեց տեռորիստական ակտի կատարման դրդչության և օժանդակության մեղադրանքներով կալանավորված պաշտոնատար անձանց:

Գլխավոր ոճրագործը արի ու տես որ հրաժարվեց պաշտպանի մասնակցությամբ հարյուրավոր էջերով իր ձեռքով, անձամբ գրված ու ստորագրված, առերես պնդած ցուցմունքներից:Գլխավոր դատախազությունը քննչական խմբի անդամների վրա քրեական գործ հարուցեց «մտացածին չարաշահումներ կատարելու փաստով» և ձեռնամուխ եղավ ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը:

ՀՀ զինվորական դատախազը չունենալով այլևս քաղաքական և ուժային որևէ հենարան, ենթականերին ապօրինի քրեական հետապնդումներից փրկելու միտումով դատարան ուղարկեց միայն կատարողների մասով մեղադրանք, կազմակերպիչների ու օժանդակողների մասը պահելով իր վարույթում, ավելի նպաստավոր քաղաքական պայմաններում ընթացք տալու մտադրությամբ, սակայն, կարճ ժամանակ անց այդ մասը պահանջեց ՀՀ գլխավոր դատախազը, որտեղ էլ այն շուտով կարճվեց առանց լուրջ քննություն կատարելու:2018 թվականի իշխանափոխությունից հետո «հոկտեմբերի 27-ի» տուժողների իրավահաջորդների միջնորդություններից հետո, ի վերջո, գործի կարճումը վերացվեց և նախաքննությունը վերսկսվեց:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի, գործի կարճումը վերացնելուց հետո՝ գրեթե չորս տարի, ունենք նոր ՀՀ գլխավոր դատախազ, քննչական մարմինների ղեկավարներ: ՀՀ իրավապահ համակարգում այլևս խանգարող կառույցներ ու պաշտոնյաներ չկան:
Նույնիսկ արտաքին հետախուզության նոր մարմին է ձևավորվել: ԵԿՄ հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը:

 Առանց հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման, բոլոր մեղավորների վերհանման ու քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստան պետությունն ու նրա ապագան վտանգված է մնալու:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

Լրահոս

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)

Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան

ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ

Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին

«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան

«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան

«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը

Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի

TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան

Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին