Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանն օրերս ասել է, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար: Ըստ Փաշինյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հունիսին, ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը: «Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը», ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ, հակառակը ֆորպոստի տրամաբանությունն է: Անդրադառնալով թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին վախեցնելու է նոր պատերազմով, եթե ՔՊ-ն չմնա իշխանության. «Փաշինյանի մեսիջը կամ հերթական մանիպուլ յացիան՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, հետևյալն է՝ ընդդիմության հաղթանակը նոր պատերազմ է բերելու Ադրբեջանի հետ, ընդդիմությունը նորից բարձրացնելու է Արցախի հարցը, իսկ եթե ՔՊ-ն 2026 թվականին մնաց իշխանության, ՀՀ-ն երբեք չի պահանջելու Արցախը, Ադրբեջանի հետ խաղաղություն է կնքվելու, և Հայաստանը դառնալու է տարանցիկ միջանցք։


Փաշինյանը փիառելու է Թրամփի ուղին, որը դե ֆակտո «Զանգեզուրի միջանցքն է», ՀՀ քաղաքացիներին նորից վախեցնելու է «նախկինների» վերադարձով, հենվելու է երկրի ներսում 400 հազար աղանդավորականների աջակցության վրա (դրա համար է նա արշավ կազմակերպում Մայր Աթոռի դեմ), ինչպես նաև ոստիկանության և դատական համակարգի վրա՝ ընդդիմադիրներին բանտերը նետելու համար»։


Ըստ հեղինակների, Փաշինյանի մյուս մեսիջը՝ ֆորպոստի հետ կապված, ուղղված է ՌԴ-ի դեմ. իբր Մոսկվան ցանկանում է ՀՀ-ն վերածել ֆորպոստի՝ տանելով դեպի Միութենական պետություն, իսկ Փաշինյանն իբր պաշտպանում է ՀՀ սուվերենությունը։ Փաշինյանն այդ կերպ մեսիջ է հղում իր աշխարհաքաղաքական տանիք Արևմուտքին. եթե ՔՊ-ն մնաց իշխանության, ՀՀ-ն կտրվելու է ՌԴ-ից և չի դառնալու ռուսական պլացդարմ Հարավային Կովկասում։


«Փաշինյանն ու ՔՊ-ն թքած ունեն հայկական ազգային ու պետական շահերի վրա. ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ամեն օր արտագաղթում են ՀՀ-ից, Արցախը ՔՊ-ն առանց խղճի խայթի հանձնեց Ադրբեջանին, կրճատում են բանակը, ինչը Բաքվի հերթական պահանջն է։ Փաշինյանը հասկանում է, որ եթե 2026 թվականին ինքը պարտվեց, ապա իրենց ողջ կլանը հայտնվելու է բանտերում՝ Արցախը հանձնելու, հայկական շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին վաճառելու, միլիարդների հասնող կոռուպցիայի համար»,-գրում է ալիքն ու հավելում, թե Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական կամիկաձեներ են. նրանք հանուն իշխանության պահպանման պատրաստ են կատարել Արևմուտքի, Բաքվի և Անկարայի ցանկացած հրահանգ, ինչպես նաև ուժ կիրառել ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ընդդիմադիրներին նետելով բանտերը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»