Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը: Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում: «Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»: Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում: Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ: Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»: Հ. Գ. - Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»