Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։ Բանն այն է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ համակարգի քաղաքականության մշակման պատասխանատուն է, ունի տեսական գիտելիքներ, եւ երբեմն պրակտիկ ոստիկաններին ուղղակի չի հասկանում, եւ տեսությունն ու պրակտիկան համակարգում բախվում են իրար: Նախարարը բանիմաց է, կարդացած, տեսությունը լավ գիտի, բայց ոստիկանները պրակտիկ կյանքում նրա պատկերացրած թեորիաները չեն կարողանում գործի դնել, աշխատել:


«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, չեն կարողանում աշխատել. նրանք դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։ Ըստ նույն աղբյուրների՝ ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով՝ այլ քաղաքական իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների, կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։


«Մենք ամեն ինչ անում ենք՝ վերեւից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը», – նշում են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում։


Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ իրավիճակը համակարգում բարելավման միտումներ չունի։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50 տոկոսով։ Սա, ըստ փորձագետների, լուրջ ազդակ է. իրավապահ համակարգը բախվում է կառավարման եւ արդյունավետության խորքային խնդիրների։


Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ մեր տեղեկությունների, քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ «Շատերն այլեւս չեն կարողանում ինքնագոհ աշխատել, քանի որ զգում են՝ արդյունքը չի արդարացնում ջանքերը», – փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա

Լրացուցիչ նորություններ

...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում