Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը. Վաղարշապատ խոշորացված համայնք


«Մայր Հայաստանը» ներկայացրել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերը․

«Սիրելի՛ վաղարշապատցիներ,Էջմիածին քաղաքի, Խոյ համայնքի, Ոսկեհատ գյուղի հարգելի՛ ընտրողներ,

«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:

Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից: Մեր ստորագրահավաք-ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածինցիների աջակցությունը:

Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:

«Մայր Հայաստանը» վաղարշապատցուն ներկայանում է համայնքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով։

. . .

Վաղարշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ՀՀ ներգնա տուրիստական կենտրոններից մեկը դառնալու և արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները (Վատիկանի տարբերակներով): Այդ նախադրյալներն են՝

–Մայր Տաճար և Աթոռանիստ քաղաք,

–մշակութային հզոր ժառանգություն,

–ՀՀ մայրաքաղաքին մոտ լինելը,

–«Զվարթնոց» օդանավակայանին մոտ լինելը,


–բնակլիմայական բարենպաստ պայմանները։

Ընտրողների վստահության քվեին արժանանալու և համայնքային իշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:Վերը նշված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ։ «Մայր Հայաստանը» պարտավորվում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց։Համայնքի ընթացիկ կառավարումը ներառելու է՝

Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը:

Համայնքի կառավարման մեր սկզբունքներն են լինելու՝

-թափանցիկությունը,

-համատիրությունների գործունեության հանրային վերահսկողության իրականացումը,

-որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովումը,

-սոցիալական արդարությունը,

-կարգապահությունը և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցումը,

-հանրային շահի պաշտպանության առաջնահերթությունը,-շարունակական բարեփոխումները։

Տեղական տուրքերի ու վճարների ճկուն քաղաքականության միջոցով փոքր ու միջին բիզնեսի խթանումը։

Գյուղական համայնքներում գործող ջերմոցային տնտեսություններին հարկային տեռորի չենթարկելը. գյուղացիական տնտեսություններին իշխանությունը պետք է աջակցի կամ առնվազն չխանգարի:

Ասֆալտապատման իրականացումը. առաջիկա հնգամյակում համայնքային փողոցները պետք է լինեն բարեկարգ, Էջմիածին քաղաքը պետք է մաքրվի փոշուց և աղբից։

Համայնքային, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտային նոր որակի համակարգի ձևավորումը, որը ենթադրում է ժամանակակից տրանսպորտային ցանցի ներդնում՝ համայնք-մասնավոր համագործակցության տարբերակով՝ մատչելի գնային քաղաքականությամբ: Թոշակառուները, հաշմանդամները, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները, Արցախից բռնի տեղահանվածները և ուսանողները պետք է ունենան անվճար կամ զեղչով երթևեկելու հնարավորություն: Գյուղերից դեպի Էջմիածին և Երևան փոխադրումը պետք է կրի կանոնավոր և քաղաքակիրթ բնույթ:

Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը պետք է սահմանվեն մինչև ժամը 23:00։ Տրանսպորտային պարկը պետք է ձևավորվի համայնքային միջոցների և արտաքին դոնորների ներգրավմամբ։

Փողոցային լուսավորության ապահովումը։ Էջմիածնին լուսային փաթեթավորում տալը, այդ թվում՝ պատմամշակութային օբյկետների միջազգային ստանդարտներին համապատասխան լուսավորումը մեր առաջնահերթ խնդիրներից է։

Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը։

Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը մտնում է առաջնահերթությունների մեջ։ Աղբահանությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա: Նախատեսվում է շաբաթօրյակների պարբերական կազմակերպում:

Միջազգային լավագույն փորձի ներդրմամբ թափառող շների հիմնախնդրի լուծումը՝ ժամանակակից մեթոդներով և շատ կարճ ժամանակահատվածում։

Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։

Երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծումը՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։

Զբոսաշրջության զարգացման կենտրոնացված քաղաքականության իրականացումը, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնեսի խթանումը, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգումն ու նորերի ստեղծումը։ Համայնքը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Էջմիածնի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում։

Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլ նաև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը:

Զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև «մշակութային միջավայրի» ձևավորումն ու զարգացումը:Համայնքը պետք է խթանի զբոսաշրջային մասնավոր բիզնեսը:

Էջմիածնում «Խելացի քաղաքի» համակարգի ձևավորումը, որը նախատեսում է՝

-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,

-քաղաքի կառավարման թվայնացում,

–«E-governance» համակարգերի ներդրում,-տեղական «IT» ընկերությունների և ստարտափերի համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում,

-համայնքային տարածքների խելացի կառավարում,

-«GIՏ» աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում։

Համայնքային սեփականություն հանդիսացողմանկապարտեզները պետք է լինեն անվճար: Գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ապահովման իրականացում՝արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:
. . .

Գալիք հինգ տարիների ընթացքում պլանավորում ենք հետևյալ աշխատանքները՝

վերականգնել Զվարթնոց թաղամասում առկա «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի համար,

համայնքապետարանը կիրականացնի քաղաքային կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադների ու կտուրների վերականգման աշխատանքներ,

ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը,իրականացնել բակերի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծել բակային ֆուտբոլի խաղադաշտեր,

կահավորել փողոցները՝ ճանապարհային նշանների ավելացման միջոցով,

նպաստել սպորտի զարգացմանը՝ համապատասխան կառույցների վերանորոգման կամ նորերի ստեղծման միջոցով,

գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքների իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ,

Արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:

Հարգելի՛ ընտրող, Վաղարշապատը փոփոխությունների շեմին է։ Պետք է կատարել արժանապատիվ և զարգացմանը միտված ընտրություն:

Միացի՛ր, որ փոխենք»:

Լրահոս

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար
COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք
Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ
Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե
«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ
Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ Միրզոյան
Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասին
Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում
90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ