Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

44-օրյա պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը. Փաշինյան


Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել ՀՀ-ին, բայց, հասկանալիորեն, ուղիղ չեմ կարողանում ասել: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանին, թե 2024 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Ալիև-Լուկաշենկո հանդիպում, որի ընթացքում Բելառուսի նախագահը մի շարք հայտարարություններ է արել:Լուկաշենկոն հանդիպմանը հիշել էր 44-օրյա պատերազմից առաջ իր և Ալիևի քննարկումը, որի ժամանակ, իբր, եզրակացրել են, թե պատերազմում կարելի է հաղթել, որից հետո շատ կարևոր է լինելու այդ հաղթանակը պահելը: Լուկաշենկոն նաև նշել է, թե իբրև այդ դժվարին ժամանակը եկել է, և այժմ անհրաժեշտ է «վերակենդանացնել հողերը, վերադարձնել մարդկանց»: ՔՊ պատգամավորը հարցրեց Փաշինյանի կարծիքը հայտարարության մասին:«Ուզում եմ ուղիղ ասել այն, ինչ 4 տարի այլաբանորեն ուզում եմ ասել: 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները, և ես ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը: Այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի մասին չի եղել, որովհետև ես [ԱԺ] քննիչ հանձնաժողովում ցույց եմ տվել, որ ԼՂ հարցnվ իրենք իրենց մեջ վաղուց փակել են: Այդ պատկերացումը եղել է ՀՀ-ի չակնկալիքների մասին: Այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը»,- ասաց Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ «չակնկալիքը» չի արդարացել ոչ միայն 44-օրյային, այլև 2021-ի մայիսին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, նաև 2024-ի մայիսին:Փաշինյանը նաև հիշեցրեց իր այն հայտարարությունը, որ եթե 1-2 տարի կարողացան պետությունը պահել, առաջիկա 50-100 տարվա համար պետության գոյությունը երաշխավորվում է:«Այս սահմանազատման գործընթացով, կարող է ասածս նույնիսկ չափազանցություն թվալ, բայց խնդրի 60 տոկոսը լուծել ենք»,- ասաց նա:Ըստ Փաշինյանի՝ տեղի ունեցող իրադարձություններն այն բանի համար են, որպեսզի չարմատանա գիտակցություն, թե այսօր Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում պետության անկյունաքարերն են շարվում:«Այո՛, Լուկաշենկոն ճիշտ է ասել: Այստեղս հասավ (ցույց է տալիս ճակատը - խմբ.), մինչև հասա նրան, որը դա հրապարակային ասի: Բայց ես ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան, որ ասի հրապարակային: Էլի կան մարդիկ, որ այս մասին պետք է հրապարակային ասեն»,- ասաց նա:

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը