Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։


Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։


Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։


Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։


Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։


Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։


Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։


Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։


Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։


Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։


Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։ Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։


Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։


Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։


Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։


Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։


Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։


Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ախտոյաններն ընտանիքներով հեռացել են Մերձավանից․ «Հրապարակ»
Լրագրողների ու խմբագիրների ցանկ չունեմ, առաջնորդվում ենք իրավական պրոցեսներով․ ՔԿ նախագահ
«Փարաքարի սպանությունները բացահայտված են, պրիմիտիվ բաներ եք ասում», «Բացահայտված չի»
Եվրոպայում հաքերները վաճառում են ԵՄ և ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյաների տեղորոշման տվյալները
Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը
Մերժեք ուրացողների, սրբապիղծների, մատնիչների դաշինքին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է.0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Եզրաս արք. Ներսիսյանի պարգևատրումը հստակ մեսիջ է ՀՀ կառավարությանը (տեսանյութ)
CNN. ԱՄՆ-ը ՄԱԿ-ին կառաջարկի բազմազգ ուժեր տեղակայել Գազայում
Գրոսսին ասել է, որ Իրանը պահպանել է իր հարստացված ուրանի գրեթե ամբողջությունը
Թրամփը նախաճաշի ժամանակ ելույթ կունենա հանրապետական ​​սենատորների հետ
FT. Մակրոնը չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին - CELAC
ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է կործանվել
Հռոմի պապը խոսել է ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև առճակատման մասին
Արեգակի վրա տեղի է ունեցել 24 ժամվա ընթացքում երկրորդ ամենաուժեղ արեգակնային բռնկումը
Սպիտակ տունը հաստատել է Թրամփի և ալ-Շարաայի միջև հանդիպման լուրը
Լիբանանի նախագահը Իսրայելի հետ բանակցությունները անվանել է բոլոր լիբանանցիների ընտրություն
Սոցիալիստ–մահմեդական Զոհրան Մամդանին կդառնա Նյու Յորքի քաղաքապետ
ԱՄՆ միջուկային ավիակիրը մտել է Հարավային Կորեայի նավահանգիստ
Գրոսի. Միջուկային զենքի փորձարկումները թուլացնում են միջազգային անվտանգությունը

Լրացուցիչ նորություններ

...

Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է.0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

Ո՞վ է գլխավորելու Ռոբերտ Քոչարյանի թիմի նախընտրական ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

Պետական պաշտոնյաները հաքերային «հարձակման» թիրախ են դարձել. «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը. «Ժողովուրդ»

Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ․ ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

ԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են․ «Ժողովուրդ»

ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»

Հոգեւորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են ռուս ուսանողները ժամանում Հայաստան և ի՞նչ են այստեղ անելու. «Փաստ»

Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը. «Փաստ»

Փաշինյանը նոր բան է մտածել. Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել

«Հրապարակ». Փաշինյանը նոր բան է մտածել