Այս մասին հայտնել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը ։ <<Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է շարունակել խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին. համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները ՝ այն շուտափույթ լրամշակելու և կնքելու նպատակով>>, - ասված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղման հետ կապված հարցեր, այդ թվում ՝ խաղաղության համաձայնագիրը, սահմանների դելիմիտացիան և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: