Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ լուրջ և գործուն դատապարտելու իսրայելական ռեժիմի աղաղակող հանցագործությունները, հատկապես Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի վրա նրա ավիահարվածը, հաղորդում Է Mehr-ը:
Փեզեշքիանը քննադատել Է Իսրայելին համընդհանուր ընդունված միջազգային նորմերն ու իրավական շրջանակները անտեսելու համար՝ ընդգծելով, որ նման գործողություններին աջակցում է ԱՄՆ-ն: Նա հայտարարել է՝ Իսրայելը «ինքնապաշտպանության պատրվակով խարխլում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունը՝ առանց վարանելու վայրագություններ գործելով»: Նախագահը կոչ է արել իսլամական երկրներին միասնական դիրքորոշում որդեգրել այդ խախտումների վերաբերյալ՝ հայտարարելով, որ հավաքական դատապարտումն անհրաժեշտ է իսրայելական ռեժիմի կողմից հետագա ագրեսիան զսպելու համար:
Նա ընդգծել է՝ իսլամական երկրների համակարգված պատասխանը կարևոր նշանակություն ունի շարունակվող հանցագործություններին արդյունավետ հակազդելու համար: