Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքեր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ինչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջերս Հայաստանում գրեթե ոչ մի մեծ միջոցառում առանց վայրիվերումների չի անցնում՝ սկսած Սնուփ Դոգից մինչեւ ֆուտբոլի խաղեր։


Օգոստոսի 14-ին ՀՖՖ-ն հայտարարեց սեպտեմբերի 6-ին սպասվող Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, սակայն կայքը տեխնիկական խնդիրներ ունեցավ։


Որոշ ժամանակ անց Ֆեդերացիան հայտարարեց, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, բայց կայքը տեխնիկական խնդիրներ ունի եւ անհասանելի է, ինչից մեկ ժամ անց էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ տոմս գնելու համար ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո համակարգի գործունեությունը խաթարվեց. տոմս գնել փորձող քաղաքացիների էկրաններին հայտնվող վահանակը հուշում էր՝ «տոմսերն արդեն սպառված են»։


Ֆուտբոլասերները դժգոհության մեծ ալիք բարձրացրին, քանի որ նրանցից որեւէ մեկը տոմս չէր գնել։ Տոմսերը աստղաբաշխական գներով սկսեցին վաճառվել համացանցում՝ ֆեյսբուքյան խմբերում, List.am-ում, փակ խմբերում: 1000 դրամանոց մեկ տոմսը կարող էր վաճառվել 50 անգամ թանկ արժեքով։


Տոմսերի վաճառքի պաշտոնական մեկնարկից առաջ, ըստ երեւույթին՝ արտասահմանյան անհայտ ծագման մի կայք, տոմսերը վաճառում էր ընդհուպ 1000 դոլարով։Այս խառնաշփոթի միակ մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն իրականացնողները Մելիքբեկյանի հետ փոխկապակցված անձինք են, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամներն են։Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՖՖ՝ որպես լրագրողական էթիկայի դրսեւորում՝ շանս տալու մեկնաբանել տեղեկությունը։ Ֆեդերացիայից փորձել էինք ճշտել՝ ո՞վ է զբաղվում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով, ո՞ր ընկերությունը եւ ի՞նչ առնչություն (ընկերական, բարեկամական) ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ։Ֆեդերացիայից, ի պատասխան, ստացել էինք հետեւյալը. «Հայտնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը վաճառվել են www.tickets.ffa.am կայքում, որի աշխատանքները պատվիրակվել է «Արեւակ» ՍՊԸ-ին, իսկ երկրորդ հարցի մասով, այն է՝ թե ի՞նչ առնչություն ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ՝ տեղեկացնում ենք, որ ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները որեւէ առնչություն չունեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ»,- ասված էր հարցման պատասխանում։


Թեեւ ֆեդերացիան չի հաստատում, սակայն կարծես թե ամենաթողություն է տիրում նաեւ այս համակարգում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը

Լրացուցիչ նորություններ

...

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է