Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը նպատակադրվել են խորացնել եռակողմ համագործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները Թուրքմենբաշիում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել միջանցք, որը Չինաստանից ձգվելու է մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա՝ օգտագործելով երեք երկրների տարանցիկ ներուժը։

Նախագահները քննարկել են Բաքվի եւ Թուրքմենբաշիի նավահանգիստների հզորություններն ավելացնելու հնարավորությունները, այդ թվում՝ Կասպից ծովով լաստանավային փոխադրումների ավելացման հարցը։
Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ հիշեցնում է, որ 2024 թվականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա։Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական լոգիստիկ հզորություններն ընդլայնելու վրա՝ կառուցելով գազանավթատարներ, ճանապարհներ, օդանավակայաններ, ընդլայնել է Բաքվի նավահանգստի տարանցիկ հնարավորությունները։

Ադրբեջանը ցանկանում է Չինաստանի, թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար դառնալ տարանցիկ միջանցք՝ Միջին միջանցքը կապելով Թրամփի ուղու կամ դեֆակտո «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ ստանալով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օգուտներ։ Բաքուն փորձում է նվազեցնել ադրբեջանական բյուջեի մեծ կախվածությունը նավթագազային հատվածից եւ մեծացնել ոչ նավթային հատվածն իր տնտեսության կառուցվածքում։ Միեւնույն ժամանակ, Արեւելք-Արեւմուտք միջանցք դառնալուն զուգահեռ՝ զարգացնում է կապերը նաեւ ՌԴ-ի ու Իրանի հետ՝ կառուցելով Հյուսիս-Հարավ միջանցքը՝ ՌԴ- Ադրբեջան-Իրան երկաթգիծը»։

Հեղինակները նշում են, որ Հայաստանն իր հերթին պետք է զարգացնի Հյուսիս-Հարավ միջանցքը ՌԴ-ի,Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ՝ ներգրավելով այդ երկրներից ներդրումներ, ստեղծելով Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով աշխատատեղեր, տնտեսական հզորություններ, տուրիստական լոգիստիկա, որպեսզի կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է դեպի թյուրքախոս աշխարհ կամ Մեծ Թուրան, իսկ Արեւմուտքի եւ Իսրայելի համար պլացդարմ է ընդդեմ Իրանի»,- գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հարավային Կովկասում մեծ թափով ընթանում է լոգիստիկ միջանցքների մրցակցություն՝ Ադրբեջանը ցանկանում է դառնալ առաջատար երկիր իր էներգակիրները դեպի Արեւմուտք արտահանելով, իսկ Հայաստանը պետք է կարողանա ապրանքների հոսքեր ներգրավել Հյուսիս-Հարավ նախագծում եւ հզորացնել Սյունիքի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ու դեմոգրաֆիական ներուժը՝ արցախցիներին բնակեցնելով Սյունիքում։

Լրահոս

Կամ Ինֆանտինոն կհեռանա, կամ մենք կբոյկոտենք․ Չեֆերինի վերջնագիրը
Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի
Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել
ՈւԵՖԱ-ն փոխում է եվրագավաթերում դեղին քարտերի որակազրկման կանոնը
51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել
Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը
Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում
Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ)
Իսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու
Սպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել
Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում (տեսանյութ)
Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան
Շտապ
Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության
Փախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ)
25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ
«Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան
Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»

ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»

Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ)

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել

Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»

Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»

«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»

Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»

«Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում

Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»

1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»