Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու և արժեքները վերասահմանելու. Վարդան Օսկանյան

Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:«Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ մեկը՝ ավելի տեսանելի ու շոշափելի, մյուսը՝ ավելի թաքուն և խորամանկ։ Գետնի վրա երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարվածներ․ Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ և նոր զավթումների սպառնալիք։

Սրանք մեկուսացված երևույթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի և ֆիզիկական անվտանգության ապամոնտաժում։Միևնույն ժամանակ, ավելի լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր արշավ է ուղղված Հայաստանի ինքնության ու արժեքների քայքայմանը։ Սահմանադրությունը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմության դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռևանշիստական» պիտակավորելը և նույնիսկ Ցեղասպանության նսեմացումը՝ սրանք պարզապես կոսմետիկ փոփոխություններ չեն։ Դրանք հարվածում են Հայաստանի հավաքական հիշողության, դիմադրողական ոգուն և բարոյական պաշտպանական հիմքերի հենց արմատներին։

Ազգը չի գոյատևում միայն տարածք պահելով․ այն գոյատևում է դիմադրության ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով և անցյալի ճշմարտությունը հիշելով։ Երբ այս սյուները քանդվում են, ժողովուրդը զինաթափվում է ներսից։Այս համադրությունը՝ տարածքային նահանջը և արժեքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար։ Ինքնիշխանությունը առանց ինքնության դատարկ է, իսկ ինքնությունը առանց ինքնիշխանության՝ ոչ հարատև։ Եթե այս ընթացքը չշրջվի, ապագան պարադոքսալ կլինի․ Հայաստանը գուցե շարունակի գոյություն ունենալ որպես աշխարհագրական հասկացություն, բայց մենք, հայերս, մեզ կդնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու։

Ազգերը հազվադեպ են անհետանում միանգամից․ նրանք մարում են։ Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում»,- գրել է նա:

Լրահոս

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն

ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով

Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան

Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան

Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան

Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը

Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան

Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը

ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է