Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի որդեգրած գործելաոճը միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ՝ պառակտմանը․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։

Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը։ Ի դեպ, 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը եւ արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։

Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու եւ թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը։Արժե հիշեցնել, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նման մի աններելի եւ վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել Եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը եւս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է։

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը։

Լրահոս

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Լրացուցիչ նորություններ

...

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը

Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն

ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով

Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան

Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան

Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան

Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը

Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան

Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը

ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը