Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարությունը


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը գրում է․

«ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը: Հատկապես ընդգծում ենք, որ 2018 թվականին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև, ինչպես նաև ընդհանուր դեպքով և նյութերով, որի հիմքով էլ քննիչի կողմից կայացվել և դատախազի կողմից հաստատվել է քրեական գործը կարճելու վերաբերյալ մինչ այժմ օրինական ուժի մեջ է գտնվող որոշումը։

Այդուհանդերձ, 7 տարի անց նույն փաստական տվյալներն ու նույն ապացույցները ներկայացվում են հակառակ մեկնաբանությամբ՝ կոպտորեն խախտելով «կրկին դատվելու սկզբունքը» (non bis in idem)։ Սա ոչ միայն իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է, այլև սահմանում է իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող, որի հետևանքները վտանգավոր են ողջ իրավական համակարգի համար։

Այս պայմաններում չէր կարող որևէ ձևով հաստատված համարվել կալանքի պայմաններից՝ հիմնավոր կասկածի առկայությունը: Տվյալ իրողություններով հանդերձ Դատարանը նույնիսկ կարողացել է «հետևություն» անել, որ յոթ տարվա վաղեմության, յոթ տարի առաջ ամբողջությամբ հրապարակավ քննության առարկա դարձած գործով Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը: Նշվածը ոչ միայն անհնար է, այլև իրավական առումով բացարձակ աբսուրդ։ Յոթ տարի անց անհնար է որևէ ռիսկ պահպանված լինի կամ առավել ևս աճի այն աստիճան, որի հիմքով հնարավոր կլիներ կիրառվել ամենածայրահեղ խափանման միջոցը։

Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է: Վարդան Հարությունյանն արդեն իսկ հրապարակային նշված գործընթացի մասին իրական նպատակների մասին հայտնել է իր կարծիքը, ըստ որի վերջինս «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանի որոշման դեմ նախապատրաստվում է և մոտ օրերս կներկայացվի վերաքննիչ բողոք: Գործի այլ զարգացումների մասին անդրադարձ կկատարվի լրացուցիչ։

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ

Փաստաբան Արմեն Անդրիկյան

Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան

Փաստաբան Միքայել Շխիմյան

Փաստաբան Արթուր Պիվազյան

Փաստաբան Գրիգոր Մղդեսյան

Փաստաբան Արմեն Հարությունյան

Լրահոս

Կորեայի Հանրապետության նախագահը Հռոմի պապին խնդրել է այցելել ԿԺԴՀ
Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի
Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ Գողացել են 35 ոսկյա զարդ
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց
Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան
Քոչարյան-Կարապետյան հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կա առողջ քննարկում. Վարդանյան
Ինչ ուզենք՝ կանենք. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ-ում ջախջախելու ենք ընդդիմությանը. Արթուր Հովհաննիսյան
Կարևոր
Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ
Ուղիղ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
Թրամփը զարմացրել է իր օգնականներին՝ Վերսալում ստորագրելով Իրանի հետ համաձայնագիրը
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն և Իրանը դեռևս համաձայնության չեն եկել բանակցություններ սկսելու ծրագրերի շուրջ
Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ
Կարևոր
Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»
ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»
Կարևոր
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»
«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել
«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

Լրացուցիչ նորություններ

...

Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի

Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ Գողացել են 35 ոսկյա զարդ

Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան

Քոչարյան-Կարապետյան հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կա առողջ քննարկում. Վարդանյան

Ինչ ուզենք՝ կանենք. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ում ջախջախելու ենք ընդդիմությանը. Արթուր Հովհաննիսյան

Ուղիղ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

«Զենքը դնում են գլխներին», տանում են իրենց ընտրելու, մարդիկ գերության մեջ են, պետք է ազատել․Իշխանյան (տեսանյութ)

Լսե՛ք, բոչկա մի՛ գլորեք, ասեք՝ ընդունո՞ւմ եք ընտրության արդյունքները, թե՞ չէ․Աբրահամյան (տեսանյութ)

Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ)

«Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք»

Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան

«Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք»

Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներ

Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին

Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան

Փաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան

Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան

Ստեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը

Պուտինը Թուրքիայի մասին հայտարարություն է արել. Դավիթ Ղազինյանը կալանավորվեց