Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առևանգված կնոջը ազատ արձակելու համար 4 մլն ԱՄՆ դոլար են պահանջել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության, ինչպես նաև` քննիչների կողմից իրականացված ապացուցողական լայնածավալ և համակարգված գործողությունների արդյունքում:

Այսպես՝ քննությամբ փաստվել է, որ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կողմից, ծանր հանցագործություն կատարելու նպատակով, ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն, որի անդամներից վերոհիշյալ հինգի և գործով դեռևս չպարզված անձանց անդամակցությամբ էլ, խմբի կազմում, կատարվել է ծանր հանցագործությունը, այն է՝ ինքնակամ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումն ու լիազորությունները և օգտագործելով համազգեստը, առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջը:

Առևանգումն առանց խոչընդոտ իրականացնելու նպատակով, տեղեկացված լինելով վերջինիս ազգականի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ, խմբի անդամներից մեկը 2024 թվականի հունիսին նրա ամուսնուն առաջարկել է թոռան բուժումը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում: Այդ կապակցությամբ, հիշյալ անձը հաղորդագրությամբ ուղարկել է հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցի հեռախոսահամարը՝ վստահեցնելով, որ վերջինս կկազմակերպի նրա ազգականի այցը համապատասխան բժշկին, սակայն կինը, հեռախոսազրույց ունենալով և չվստահելով, մերժել է հանդիպումը:

Ձախողելով կնոջ հետ հանդիպումը՝ հանցավոր կազմակերպության անդամները, հանցագործությունն առավել նպաստավոր պայմաններում կատարելու նպատակով, շարունակել են տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժի վերաբերյալ, պլանավորել հանցավոր կազմակերպության մասնակիցների դերաբաշխումը և գործառույթները:

Ըստ այդմ, հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, ըստ նախապես որոշված դերաբախշման, 2024 թվականի հունիսին մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ձեռք բերել հանցագործության միջոց հանդիսացող՝ «BMW 550I» մակնիշի վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենա, և նախապատրաստվող հանցագործության բացահայտումը խոչընդոտելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, Վրաստանի քաղաքացու միջոցով, առևանգումն իրականացնելու նպատակով, Բագրատաշենի անցակետով փոխադրել է Հայաստան, որից րոպեներ առաջ, որպես հետիոտն, անձամբ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում հանցավոր կազմակերպության մասնակիցները ձեռք են բերել հիշյալ ավտոմեքենայի գույնի և մոդելի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող «BMW» մակնիշի թվով երկու ավտոմեքենաների հաշվառման կեղծ համարանիշներ:

Փորձելով հնարավորինս քողարկել իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի մեկ այլ անդամ նախապես մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղից ձեռք բերել վրացական բջջային հեռախոսահամարներ, գրանցվել «Telegram» և «Whatsapp» հավելվածներում, որոնց միջոցով էլ տուժողի ամուսնու հետ կապվել են, ուղարկելով նաև այլ անձի անվամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց մտերիմին պատկանող կրիպտոդրամապանակի հաշվեհամարը՝ առևանգումից հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում խմբի անդամները մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո՝ դեպքի օրը, նախապես տեղեկանալով տուժողի գտնվելու վայրի մասին, 2024թ․ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերված «BMW» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Աշտարակի խճուղում գործող լողավազան, որտեղ խաբեությամբ, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և անտեսելով տուժողի կամքը՝ վերջինիս իրենց կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ՝ ճանապարհին փոխելով ավտոմեքենայի համարանիշները, հետագայում նաև՝ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող հանդամիջյան հատվածում:

Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:

Քննիչների, Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած համատեղ համակարգված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, առևանգված կինը հայտնաբերվել է և ազատ արձակվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության 5 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առեւանգելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 458-րդ հոդվածի 1-ին մասով (Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբում ընդգրկված մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում